Շաբաթ, 10 Հունիսի 2023

USD383.31

EUR409.08

RUB4.55

Երևան 25 ℃

Рус Eng

Մաքսային համակարգի պատմության ցուցահանդես՝ մետրոպոլիտենի կայարանում

Հասարակություն

5 Փետրվարի 2022, 11:32

Մաքսային ոլորտի անցյալն ու ներկան. «Կանաչ լույս՝ մաքսային նոր բարեփոխումներին» խորագրով ցուցահանդեսը բացվել է Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում: Մի քանի օր է ուղևորները հնարավորություն ունեն ծանոթանալու մաքսային համակարգի պատմությանը, ոլորտում ենթակառուցվածքների զարգացման քայլերին և ուղղակի մաքսային ծառայության առօրյային:

«Ցուցահանդեսը լավ առիթ է անցածը վերհիշելու, ներկան արժևորելու ու միևնույն ժամանակ առաջ նայելու համար»,-  նշել է  մաքսային ծառայության ոլորտում երկար տարիների փորձ ունեցող, մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը: 

ՊԵԿ մաքսային համակարգը ներկայում թևակոխել է բարեփոխումների նոր փուլ՝ առանցքում բարեվարքության չափանիշներն են, որոնց պետք է համապատասխանի մաքսային ծառայողը:

Հետևեք մեզ Telegram-ում