Իրանի և Ռուսաստանի միջև առևտրական շրջանառությունը 2021 թվականի տվյալներով կազմել Է ավելի քան 4 միլիարդ դոլար: Այդ մասին հայտնել Է Իսլամական Հանրապետությունում ՌԴ-ի առևտրական ներկայացուցչության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով Դաշնային մաքսային ծառայության տվյալները։ «Հրապարակվել Է Ռուսաստանի ԴՄԾ-ի վիճակագրությունը 2021 թվականին ռուս-իրանական ապրանքաշրջանառության վերաբերյալ: Ապրանքանշրջանառությունն անցալ տարվա համեմատությամբ աճել Է 81,7 տոկոսով և կազմել 4 035,2 միլիոն դոլար»,- նշված Է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Ռուսաստանի արտահանումն ավելացել Է 115,5 տոկոսով՝ 3 067,9 միլիոն, մինչդեռ ներմուծումն ավելացել Է 21,4 տոկոսով՝ 967,3 միլիոն:
Իրանում ՌԴ-ի առևտրական ներկայացուցիչ Ռուստամ Ժիգանշինը հայտնել Է, որ երկու պետությունների առևտրական շրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կարող Է գերազանցել 4 մլիարդ դոլարն, ինչը ռեկորդային ցուցանիշ Է երկու երկրների պատմության մեջ: Նրա խոսքով՝ աճի հանգուցային գործոններ են դարձել Ռուսաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանության աճն Իանում ծայր առած երաշտի ֆոնին, Թեհրանի և Մոսկվայի բարեկամական հարաբերությունները, հաղորդում է ТАСС գործակալությունը։