Մադրիդի «Ռեալը» հայտնել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, որ ամռանը չի կարողանա ձեռք բերել նրան, գրում է Ruhr Nachrichten-ը։ Աղբյուրի համաձայն՝ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ֆուտբոլիստին ասել է, որ ակումբը չի կարողանա ամռանը ձեռք բերել իրեն և խնդրել է մնալ Դորտմունդում մինչև 2023 թվականը:
Մադրիդի «Ռեալի» առաջնահերթությունն այս ամառ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի անվճար տրանսֆերն է։ Մադրիդյան ակումբը ֆինանսական պատճառներով չի կարողանա իրեն թույլ տալ երկու ֆուտբոլիստների տրանսֆերը նույն տրանսֆերային պատուհանում։
Դորտմունդի «Բորուսիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 20 խաղում 21-ամյա հարձակվողը դարձել է 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։