Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
«Իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից:
Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից»,-ասվում է հաղորդագրության մեջ: