Հինգշաբթի, 1 Հունիսի 2023

USD384.39

EUR407.42

RUB4.66

Երևան 20 ℃

Рус Eng

«Հայկական խաչմերուկի» գործարկումը կարող է լինել շրջադարձային կետ

Քաղաքական

9 Փետրվարի 2022, 18:06

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ավտոճանապարհների ապաշրջափակման և երկաթուղիների շահագործման նախագիծն իրենք անվանում են «Հայկական խաչմերուկ», որովհետև գործ ունենք հյուսիս-հարավ-արևելք-արևմուտք խաչմերուկի հետ։

Ըստ Փաշինյանի. «Եւ այդ խաչմերուկի գործարկումը կարող է շրջադարձային կետ լինել Հայաստանի տնտեսության զարգացման և, ընդհանրապես, Հայաստանի ֆինանսատնտեսական կարողությունների հզորացման առումով»:

Վարչապետը հիշեցրեց, որ 2021 թ. դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած եռակողմ հանդիպումից հետո ինքը հայատարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման, վերականգնման մասին։ Ըստ նրա, վերադառնալուց անմիջապես հետո տվել է համապատասխան հանձնարարականներ, նաև աշխատանքային խումբ է ձևավորել, որն արդեն զբաղվում է երկաթուղու կառուցման աշխատանքները կազմակերպելու գործով։

Վարչապետը նշեց, որ այս ընթացքում կա նաև մի կարևոր գործողություն, որն անհրաժեշտ է կատարել. «Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունը երկկողմ կամ եռակողմ ֆորմատով դե յուրե պետք է դառնա պայմանավորվածություն, թղթին արձանագրվի և ստորագրվի, և, եթե անհրաժեշտություն լինի՝ խորհրդարանում վավերացվի: Սա կարևոր նյուանս է»:

Ինչ վերաբերում է ճանապարհների ապաշրջափակմանը, ապա Փաշինյանը նշեց. «Դրանց հետ կապված մենք ձևակերպել ենք առաջարկներ, այդ առաջարկները փոխանցել ենք ադրբեջանական կողմին, ՌԴ, միջազգային մեր գործընկերներին, և Ադրբեջանի կողմից դրական արձագանք ստանալուն պես մենք պատրաստ ենք իրագործել նաև ավտոտրանսպորտային երթուղիների վերականգնման, կառուցման գործընթացը»:

Հետևեք մեզ Telegram-ում
International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել