Տեխնէ

Հայազգի մասնագետները ստեղծում են լոկալ տեղորոշման ունիվերսալ հարթակ

Հայազգի մասնագետները ստեղծում են լոկալ տեղորոշման ունիվերսալ հարթակ

Հայ մասնագետները ստեղծում են հեռակառավարվող ունիվերսալ սարք, որի միջոցով հնարավոր կլինի լոկալ տեղորոշում իրականացնել առանց GPS-ի: Թվային աշխարհի այնքան կարևոր բաղադրիչները` հեռակառավարումը, տվյալների ընդունումն ու փոխանցումը շուտով հնարավոր կլինի իրականացնել հայկական արտադրության հեռակառավարվող ունվերսալ սարքի միջոցով։ Առայժմ սարքը հատուկ անվանում չունի։ Նախագիծը կոչվում է «Լոկալ տեղորոշման հարթակ»։ Լոկալ, քանի որ տվյալների ընդունումն իրականացվում է առանց GPS-ի։ Կիրառության ոլորտը բավականին լայն է․ վերականգնողական բժշկություն, ռազմարդյունաբերություն, ռոբոտաշինություն, սարքաշինություն, ուսումնական ծրագրեր, օրինակ՝ VR վիրահատարաններ, որտեղ պրակտիկանտը զգում է վիրտուալ պացիենտի մարմինը, կտրվածքի չափն ու վիրահատական այլ գործընթացները։ Դրսում տարածում ունեցող ուսումնական այս մեթոդը նոր սարքի միջոցով հնարավոր է տեղակայվի նաև մեր երկրում։ Սակայն ինժեներական այս նորամուծության հեռանկարային բաղադրիչները շատ ավելի հեռու են տանում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական