Քաղաքական

Հայաստանում կրկին նախատեսվում է ԶՈՒ պահեստազորի հավաք անցկացնել

ՀՀ ՊՆ այսօր շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է Հայաստանում անցկացնել ԶՈՒ պահեստազորի հավաքի երրորդ փուլ։

Պահեստազորի հավաքի հերթական փուլը նախատեսված է անցկացնել ապրիլի 15-ից հունիսի 15։ Առաջարկվում է վարժական հավաքներին ներգրավել մինչև 724 քաղաքացու, որոնցից 566 կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 30 ավագ ենթասպայական կազմի, 128` սպայական կազմի պահեստազորայիններ: