Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը նոր չեմպիոն ունի
Սպորտ
24 Հունվարի 2022, 10:53
Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության նոր չեմպիոնը Մանուէլ Պետրոսյանն է:
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի առաջնության վերջին 11-րդ տուրում հաղթանակներ տոնեցին Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը: Եվս մեկ պարտիա դեռ ընթացքի մեջ է, սակայն այն որոշիչ չէ մրցանակային տեղերի համար պայքարում:
11 հնարավորից հավաքելով 8 միավոր և չկրելով ոչ մի պարտություն Մանուէլ Պետրոսյանը դարձավ Հայաստանի 82-րդ առաջնության նոր չեմպիոնը: Երկրորդ տեղում 7,5 միավորով Հայկ Մարտիրոսյանն է, իսկ եռյակը եզրափակեց նույնքան միավոր հավաքած Շանթ Սարգսյանը:
Հետևեք մեզ Telegram-ում