Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հասել է Թուրքիայի խորհրդարան
Միջազգային
15 Փետրվարի 2022, 14:56
Փետրվարի 16-ին Թուրքիայի կառավարության նիստում անդրադարձ կլինի նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը։
Խորհրդարանի նիստում կքննարկվեն թուրքական տնտեսության զարգացումները, մասնավորապես, բարձր գնաճի հարցը, ռուս-ուկրաինական հարաբերությունների լարվածությունը, Թուրքիայի կողմից այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ՌԴ նախագահ Պուտինի Թուրքիա այցի նախապատրաստումը և առաջիկայում. Իսրայելի նախագահի այցը Թուրքիա, ինչպես նաև հարաբերություններ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։
Նշվում է, որ Հայաստանի հետ բանակցություններում ստեղծված իրավիճակը կքննարկվի հատուկ ներկայացուցիչների մակարդակով։
Հանդիպման ավարտին Թուրքիայի նախագահը դիմելու է քաղաքացիներին։
Հետևեք մեզ Telegram-ում