Ֆինանսներ

Ղազախստանում կրիպտոարժույթների մայնինգի հարկերը կբարձրանան

«Պետությունը դեմ չէ, այսպես կոչված, սպիտակ մայնինգին, բայց նրանք, ովքեր ցանկանում են աշխատել այս ոլորտում, պետք է ունենան համապատասխան լիցենզիա, ստանան համապատասխան սակագներով էլեկտրաէներգիա, հայտարարագրեն եկամուտները և վճարեն հարկերը, իրականացնեն կանաչ էներգետիկայի նախագծեր։ Ներկայիս 1 տենգե ($0,002) սակագինը մեկ կիլովատ հզորության համար չափազանց ցածր է»,- ասել է Տոկաևը։ 

Նրա խոսքով, մինչև ապրիլի 1-ը կառավարությունը պետք է մշակի մայնինգի կարգավորման և զարգացման վերաբերյալ որոշումների ամբողջական փաթեթ։ Տոկաևը նշել է, որ կրիպտոարժույթների արտադրության սոցիալ-տնտեսական ազդեցությունը նվազագույն է, մինչդեռ այս ոլորտը մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա է սպառում։ «Եվ ամենակարևորը՝ առավելագույնս օգտագործելով երկրի ռեսուրսները, այդ գործարարները մոնետիզացնում են դրանք այլ իրավասություններում»,- ընդգծել է Ղազախստանի նախագահը: