Գեղասահորդուհին և դահուկորդը՝ ՀՀ դրոշակակիրներ
Սպորտ
26 Հունվարի 2022, 15:36
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից հայտնել են, որ Պեկինի 2022-ի Ձմեռային օլիմպիական խաղերին Հայաստանից մասնակցելու է վեց մարզիկ` երեք դահուկավազորդ` Հայաստանի չեմպիոններ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը, մեկ լեռնադահուկորդ` Հարություն Հարությունյանը, և երկու գեղասահորդ` Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը։
Հայաստանի դրոշակակիրները կլինեն գեղասահորդուհի Թինա Կարապետյանը և դահուկորդ Միքայել Միքայելյանը։
ՀԱՕԿ-ից հավելել են, որ դա էլ դեռ վերջնական չէ. եթե որևէ մեկը կորոնավիրուսով վարակվի ու չկարողանա մասնակցել, մասնակիցների ցանկը կփոխվի։
2022-ի Ձմեռային օլիմպիական խաղերը Պեկինում կանցկացվեն փետրվարի 4-20-ը։
Հետևեք մեզ Telegram-ում