Կիրակի, 4 Հունիսի 2023

USD384.39

EUR409.50

RUB4.64

Երևան 30 ℃

Рус Eng

Fitch-ը իջեցրել է Թուրքիայի տնտեսական վարկանիշը

Միջազգային

14 Փետրվարի 2022, 17:15

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել է Թուրքիայի երկարաժամկետ տնտեսական վարկանիշը «B+»-ից՝ «BB-»: Թուրքիայի ընթացիկ վարկանիշը չորս կետով ցածր է ներդրումային նվազագույնից։ Որպես հիմնական պատճառներ, Fitch-ի փորձագետները նշում են բարձր գնաճը, ցածր արտաքին իրացվելիությունն ու անվստահությունն իշխանությունների քաղաքականության նկատմամբ:

Հավելենք, որ սկսած 2021թ. սեպտեմբերից` Թուրքիայի Կենտրոնական բանկը կրճատել է իր հիմնական տոկոսադրույքը 500 բազիսային կետով` այն դեպքում, երբ զարգացող այլ շուկաների կենտրոնական բանկերը հիմնականում խստացրել են իրենց դրամավարկային քաղաքականությունը `ջանալով զսպել գնաճային տատանումները: Թուրքիայի Կենտրոնական բանկը այդպիսի որոշում էր կայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ճնշման արդյունքում, որը պնդում էր, որ այդպիով հնարավոր կլինի խթանել տնտեսական աճը:

 

International Crisis Group

Բաքուն կարող է ազդանշան տալ, որ ռուս խաղաղապահների կարիքն այլևս չկա

Արման Գալոյան

Քանի դեռ հնարավոր է եղած տնտեսական աճը կապիտալիցազնել, պետք է շտապել