Հայաստանը 2023 թվականի առաջին կիսամյակում առաջին անգամ ավելի շատ ապրանք է արտահանել Ռուսաստան, քան ներմուծել՝ ստանալով 210 մլն դոլարի առևտրային ավելցուկ, հաշվարկել է ՌԻԱ Նովոստին՝ հիմնվելով Հայաստանի մաքսատան տվյալների վրա։
Հայաստանն ընթացիկ տարվա հունվար-հունիսի արդյունքներով առնվազն 2003 թվականից ի վեր Ռուսաստանի հետ առևտրում ստացել է առաջին պրոֆիցիտը՝ 210 մլն դոլարի մակարդակում։ Ընդ որում, վերջին տարիներին արձանագրվել է դեֆիցիտ․ ամենամեծը՝ 596 մլն դոլարի մակարդակում անցյալ տարի, իսկ ամենափոքրը՝ 45 մլն դոլարի մակարդակում 2004 թվականին։
Դա տեղի է ունեցել Հայաստանի արտահանման արագ աճի շնորհիվ. ապրանքների մատակարարումն այս տարի եռապատկվել է՝ մինչև 1,68 մլրդ դոլար։ Ընդ որում, Ռուսաստանից ապրանքների ներմուծումն աճել է 28%-ով՝ մինչև 1,5 մլրդ դոլար։ Արդյունքում հունվար-հունիսի արդյունքներով երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունն առաջին անգամ հասել է ռեկորդային 3,14 մլրդ դոլարի։
Ռուսաստանը շարունակում է մեծ տարբերությամբ մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, որին հաջորդում են ԱՄԷ-ն (782 մլն դոլար) և Չինաստանը (655 մլն դոլար): Առևտրային գործընկերների հնգյակում են նաև Վրաստանը և ԱՄՆ-ն։