Ֆինանսներ

JPMorgan-ը Ռուսաստանին դեֆոլտ է կանխատեսել

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները զգալիորեն մեծացրել են հնարավորությունը, որ երկիրը դեֆոլտ կհայտարարի՝ նախազգուշացրել են JPMorgan-ի վերլուծաբանները։

Ռուսաստանն այս ամիս պետք է մարի ավելի քան 700 միլիոն դոլարի չափով պետական ​​պարտատոմսերը: Թեև երկիրը այն բավականաչափ պաշարներ ունի պարտքը մարելու համար, գործնականում արտաքին ակտիվների և ՌԴ ԿԲ ռեզերվների սառեցումը կարող է ազդել նրա վճարունակության վրա: 

«Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները զգալի խոչընդոտներ են ստեղծում Ռուսաստանի համար՝ արտասահմանում պարտատոմսերի վճարումներ կատարելու համար»,- ասվում է JPMorgan-ի՝ հաճախորդներին ուղղված գրառման մեջ: «Պատժամիջոցները զգալիորեն մեծացրել են ռուսական պետական ​​պարտատոմսերի դեֆոլտի հավանականությունը»,- ասված է վերլուծաբանների հայտարարության մեջ։

Հայտնի է, որ Ռուսաստանի միջազգային շուկայի պարտքը կամ «կոշտ արժույթը» կազմում է 40 միլիարդ դոլարից մի փոքր պակաս: Թեև սա չնչին գումար է տնտեսության համար, սակայն ցանկացած բաց թողնված վճար կհանգեցնի իրադարձությունների շղթայի ճգնաժամային պատկերի:  JPMorgan-ից նաև նշել են, որ մոտ 6 մլրդ դոլարի վարկային դեֆոլտի սվոփները, որոնք պարտատոմսատերերը գնել են որպես ապահովագրական պոլիս, նույնպես պետք է վերադարձվեն՝ թեև գործընթացը կարող է բարդանալ հետագա պարտքային պատժամիջոցների դեպքում: