ԱՄՆ ապրանքային ֆյուչերսների առևտրային հանձնաժողովը «CFTC» հայց է ներկայացրել աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթների բորսայի՝ Binance-ի և նրա գործադիր տնօրեն Չանգպեն Չժաոյի դեմ։ Պատճառը ապրանքային բորսաների մասին օրենքի, ինչպես նաև կարգավորող մարմնի կանոնների կրկնակի խախտումն է։
Ըստ հայցի՝ «Binance»-ը ածանցյալ գործիքներով առևտուր է առաջարկում ԱՄՆ քաղաքացիներին 2019 թվականի հուլիսից, սակայն դրա համապատասխանության ծրագիրն անարդյունավետ է եղել։ Ավելին, ընկերությունը հանձնարարել է իր աշխատակիցներին և հաճախորդներին շրջանցել վերահսկողությունը՝ առավելագույնի հասցնելու կորպորատիվ շահույթը․ ասվում է փաստաթղթում։