Ֆինանսներ

Եվրոպայում գազի գինը ձմռանը կգերազանցի 4000 դոլարը

Եվրոպայում գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց հասել է 2500 դոլարի, պահպանողական գնահատականներով ձմռանը նման միտումների դեպքում դրանք կարող են գերազանցել 4000 դոլարը։ Այդ մասին հաղորդել է Եվրոպայի գազի հիմնական մատակարար ռուսական «Գազպրոմը»:

Եվրոպական շուկան նախորդ տարի բախվել է գազային կոլապսին։ Փորձագետները այն կապում էին հիմնական մատակարարների կողմից սահմանափակ առաջարկի, ստորգետնյա պահեստարանների ցածր մակարդակի և Ասիայում հեղուկացված բնական գազի բարձր պահանջարկի հետ: