Ֆինանսներ

Ինստիտուցիոնալ ներդրողները նախատեսում են գնել ավելի շատ կրիպտո

Ներդրողների մեծամասնությունը առաջիկա հինգ տարում նախատեսում է ավելի շատ ծախսել կրիպտոյի վրա. ցույց է տվել նոր հետազոտությունը, որտեղից երևում է, որ թե՛ մանրածախ, թե՛ ինստիտուցիոնալ ներդրողները ցանկանում են ավելի խորանալ այս ոլորտում:

Հարցումն անցկացվել է Crypto exchange-ի կողմից։ Մանրածախ ներդրողների 73%-ը և ինստիտուցիոնալ ներդրողների 72%-ը հայտարարել են, որ նախատեսում են առաջիկա հինգ տարիների ընթացքում գնել ավելի շատ կրիպտո:

Crypto exchange-ը Հյուսիսային Ամերիկայի, Լատինական Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիախաղաղօվկիանոսյան երկրների 23 երկրներից զրուցել է 5502 ինստիտուցիոնալ ներդրումային որոշում կայացնողների և 23113 մանրածախ ներդրողների հետ՝ փորձելով հասկանալ կրիպտոյի հանդեպ վերաբերմունքը, դրա կիրառությունը ու հավակնությունները՝ ներկայում և մոտ ապագայում։

Դրան կարող է նպաստել այն, որ հաստատությունների 68%-ն այժմ ակտիվորեն խրախուսում է կրիպտո ներդրումները: Այսպիսի տրամադրվածություն է նկատվել ինստիտուցիոնալ ներդրողների 74%-ի մոտ, որոնք շաբաթը առնվազն մեկ անգամ առևտուր են անում կրիպտոյով, իսկ մանրածախ ներդրողների՝ 56%-ի մոտ:

Հետազոտությունը ցույց է տվել, որ, համենայն դեպս, ներդրողների շրջանում կրիպտոյի հետ կապված տրամադրությունները լավատեսական են. մանրածախ գնորդների գրեթե 80%-ը և ինստիտուցիոնալ գնորդների 73%-ը կարծում են, որ կրիպտոն հաջորդ 10 տարիների ընթացքում կդառնա լայնածավալ օգտագործման արժույթ: 

Այնուամենայնիվ, կան նաև տարածաշրջանով պայմանավորված տարակարծություններ: Ֆրանսիայում մանրածախ ներդրողների միայն մեկ երրորդն է ասել, որ վստահում է կրիպտոյին, մինչդեռ Նիգերիայում, Հնդկաստանում և Բրազիլիայում մանրածախ և ինստիտուցիոնալ ներդրողների ավելի քան 75%-ն ասել է, որ հավատում է կրիպտոյի ապագային: 10 հյուսիսամերիկացիներից վեցը վստահություն է հայտնել թոքեններին, մինչդեռ Ճապոնիայում, որտեղ մի շարք բարձրակարգ կրիպտո փոխանակման հաքերներ սասանել են հանրության վստահությունը կրիպտոների նկատմամբ, մանրածախ ներդրողների կեսից քիչն ասել է, որ վստահում է արժույթին:

Cryptonews.com-ի տված մեկնաբանության մեջ կրիպտո-պարգևատրումների Lolli ծրագրի համահիմնադիր Ալեքս Ադելմանը հայտարարել է, որ բիթքոյնը (BTC) հասել է լայնածավալ ընդունման փուլին, երբ ընկերություններն ու երկրները ստիպված չեն սպասել արժույթի գնի գերաճին, որպեսզի կարողանան բիթքոյն ինտեգրել։

Նա նշել է, որ բիթքոյնի գինը մոտ ապագայում կկայունանա 40 հզ դոլարի սահմաններում՝ մատնանշելով արժույթի վերջին ընդունման դեպքերը, ինչպիսիք են, օրինակ, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության կողմից բիթքոյնի ընդունումը՝ որպես օրինական վճարամիջոց, երբ բիթքոյնը «տատանվում էր  39-41 հզ ԱՄՆ դոլարի սահմաններում։

Ադելմանը եզրակացրել է, որ հաստատություններին և ազգերին այլևս պետք չեն «գների արտահայտված տատանումներ»՝ ապացուցելու համար բիթքոյնի ներդրումային արժեքը, քանի որ պետական ​​և մասնավոր մարմինները արդեն վստահորեն օգտագործում են կրիպտոարժույթ՝ շարքային քաղաքացիների ֆինանսական ապագայով ուղղակիորեն զբաղվելու համար: