Ֆինանսներ

Ինչպե՞ս է ոսկին ազդում արժույթների վրա

Թեև ոսկին զարգացած երկրներում այլևս չի օգտագործվում որպես արժույթի հիմնական ձև, այն շարունակում է ուժեղ ազդեցություն ունենալ այդ երկրների արժույթների վրա: Ավելին, կա ուժեղ փոխազդեցություն դրա արժեքի և այն արժույթների ամրության միջև, որոնք առևտուր են անում այլազգի փոխարժույթով։ Ոսկու և արտարժույթի առևտրի միջև այս հարաբերությունները ցույց տալու համար հաշվի առեք թանկարժեք մետաղի այս հինգ կարևոր հատկանիշները.

Ոսկին ժամանակին օգտագործվել է արժույթները ապահովագրելու համար

Դեռևս Բյուզանդական կայսրությունում ոսկին օգտագործվում էր ազգային արժույթներին սատարելու համար: Ոսկին մինչև 20-րդ դարը նաև օգտագործվել է որպես համաշխարհային պահուստային արժույթ։ Միացյալ Նահանգները օգտագործում էին ոսկու ստանդարտը մինչև 1971 թվականը, երբ նախագահ Նիքսոնը դադարեցրեց այն: Մինչև ոսկու ստանդարտից չհրաժարվելը՝ երկրները չէին կարող պարզապես տպել իրենց պետական փողերը՝ ըստ ցանկության: Թղթադրամները պետք է ապահովված լինեին իրենց պահուստներում հավասար քանակությամբ ոսկով (այն ժամանակ, ինչպես և հիմա, երկրները ձեռքի տակ էին պահում ոսկու ձուլակտորների պաշարներ): Չնայած զարգացած աշխարհում ոսկու ստանդարտը վաղուց դուրս է եկել, որոշ տնտեսագետներ կարծում են, որ մենք պետք է վերադառնանք դրան՝ ԱՄՆ դոլարի և այլ արժույթների անկայունության պատճառով։ Նրանց դուր է գալիս, որ ոսկու ստանդարտը սահմանափակում էր այն գումարի չափը, որը եկրներին թույլատրվում էր տպել:

Ոսկին օգտագործվում է գնաճից պաշտպանվելու համար

Ներդրողները, սովորաբար, մեծ քանակությամբ ոսկի են գնում, երբ իրենց երկրում գնաճը բարձր մակարդակի է հասնում: Ոսկու պահանջարկը աճում է գնաճի շրջանում՝ կապված դրա մնայուն արժեքի և սահմանափակ քանակի հետ: Քանի որ այն չի կարող արժեզրկվել, ոսկին ի վիճակի է պահպանել արժեքը շատ ավելի լավ, քան արժույթի այլ ձևեր: Օրինակ, 2011 թվականի ապրիլին ներդրողները վախենում էին պետական արժույթների անկումից և ոսկու գինը հասցրին չտեսնված 1500 դոլարի՝ մեկ ունցիայի (28 գրամի) դիմաց: Սա ցույց է տալիս, որ համաշխարհային շուկայում արժույթների նկատմամբ քիչ վստահություն կար, և ապագա տնտեսական կայունության սպասումները մռայլ էին:

Ոսկու գինը ազդում է այն ներմուծող և արտահանող երկրների վրա

Ազգային արժույթի արժեքը խիստ կապված է նրա ներմուծման և արտահանման ծավալների հետ: Երբ երկիրն ավելի շատ ներմուծում է, քան արտահանում, նրա արժույթի գինը նվազում է։ Մյուս կողմից, նրա արժույթի արժեքը կբարձրանա, երբ երկիրը զուտ արտահանող է: Այն երկրի արժույթը, որն արտահանում է ոսկի կամ ունի ոսկու պաշարներ, մեծ աճ կգրանցի, երբ ոսկու գներն աճեն, քանի որ դա մեծացնում է երկրի ընդհանուր արտահանման արժեքը: Այլ կերպ ասած՝ ոսկու գնի բարձրացումը կարող է ստեղծել առևտրային ավելցուկ կամ օգնել լրացնել առևտրի դեֆիցիտը: Եվ հակառակը, այն երկրները, որոնք ոսկու խոշոր ներկրողներ են, անխուսափելիորեն կունենան ավելի թույլ արժույթ, երբ ոսկու գինը բարձրանա: Օրինակ, այն երկրները, որոնք մասնագիտացած են ոսկյա արտադրանքի արտադրության մեջ, սակայն չունեն սեփական պաշարներ, կլինեն ոսկու խոշոր ներկրողներ։ Այդպիսով, դրանք հատկապես կենթարկվեն ոսկու գնի բարձրացման հետևանքներին։

Երբ աշխարհի տարբեր երկրիների կենտրոնական բանկերը ոսկի են գնում, դա ազդում է տվյալ երկրի արժույթի առաջարկի և պահանջարկի վրա և կարող է հանգեցնել գնաճի: Սա մեծապես պայմանավորված է նրանով, որ բանկերը ոսկի գնելու համար հույս են դնում ավելի շատ փող տպելու վրա՝ դրանով իսկ ստեղծելով պետական արժույթի ավելցուկային առաջարկ:

Ոսկու գները հաճախ օգտագործվում են տեղական արժույթի գինը չափելու համար

Շատերը սխալմամբ օգտագործում են ոսկին՝ որպես երկրի արժույթը գնահատելու հստակ ցուցիչ: Թեև, անկասկած, կապ կա ոսկու գների և պետական արժույթի արժեքի միջև, դա միշտ չէ, որ փոխազդող հարաբերություն է, ինչպես շատերն են կարծում: Օրինակ, եթե ոսկու մեծ պահանջարկ կա արդյունաբերության համար, դա կհանգեցնի ոսկու գների բարձրացմանը: Բայց դա ոչինչ չի ասում տեղական արժույթի մասին, որը միևնույն ժամանակ կարող է շատ բարձր գնահատվել: Այսպիսով, թեև ոսկու գինը հաճախ կարող է օգտագործվել որպես ԱՄՆ դոլարի կամ որևէ արժույթի գնի արտացոլում, պետք է տվյալ իրավիճակը վերլուծել՝ որոշելու համար, թե արդյոք փոխազդող հարաբերությունն իսկապես տեղին է:

Ամփոփում 

Ոսկին մեծ ազդեցություն ունի համաշխարհային արժույթների գնի վրա։ Թեև ոսկու ստանդարտը մի կողմ է դրված, ոսկին, որպես ապրանք, կարող է փոխարինել պետական արժույթներին և օգտագործվել՝ որպես գնաճի դեմ արդյունավետ միջոց: Կասկածից վեր է, որ ոսկին շարունակելու է անփոխարինելի դեր խաղալ արտարժույթների շուկաներում։ Հետևաբար, դրան հետևելը և վերլուծելը կարևոր է տեղական և միջազգային տնտեսությունների առողջ լինելը որոշելու՝ իր եզակի ունակության տեսանկյունից: