Ֆինանսներ

Ինչպես սկսել ներդրումներ անել կրիպտոարժույթում. ուղեցույց սկսնակների համար

Եթե ցանկանում եք ներդրումներ անել կրիպտոյում, առաջին հերթին պետք է ձեր ֆինանսները կարգի բերեք: Դա նշանակում է՝ ունենալ արտակարգ իրավիճակների համար առանձնացված գումար, պարտքի ցածր մակարդակ և իդեալական տարբերակում՝ ներդրումների դիվերսիֆիկացված պորտֆել: Ձեր կրիպտոներդրումները կարող են դառնալ ձեր պորտֆելի ևս մեկ մասը, որը կօգնի բարձրացնել ձեր ընդհանուր եկամուտները:

1. Հասկացեք, թե ինչի վրա եք ներդրում անում

Ինչպես ցանկացած ներդրման դեպքում, հստակ հասկացեք, թե ինչում եք ներդրում անում: Եթե բաժնետոմսեր եք գնում, կարևոր է կարդալ կանխատեսումները և մանրակրկիտ վերլուծել ընկերությունը: Նախատեսեք նույնն անել ցանկացած կրիպտոարժույթի դեպքում, քանի որ կան դրա՝ բառացիորեն հազարավոր տարատեսակներ։ Բոլորը տարբեր կերպ են գործում, և ամեն օր նորերն են ստեղծվում: Դուք պետք է հասկանաք ներդրումային գործարքի էությունը՝ ցանկացած դեպքի համար:

2. Անցյալը թողեք անցյալում

Սխալ, որը թույլ են տալիս շատ նորաթուխ ներդրողներ, անցյալի փորձառությունն ապագայի վրա պրոյեկտելն է: Ներդրողները ուշադրություն են դարձնում ոչ թե նրան, թե տվյալ ներդրումը ինչ շահույթ կարող է բերել ապագայում, այլ՝ նրան, թե ինչ հաջողություն է ունեցել անցյալում։

3. Ուշադիր եղեք դրա փոփոխականությանը

Կրիպտոարժույթների գները մոտավորապես այնքան անկայուն են, որքան ունեցվածքի գինն, առհասարակ, կարող է լինել: Դրանց գինը կարող է վայրկյանի ընթացքում ընկնել որևէ բամբասանքի պատճառով, որը արդյունքում ամեն բան իզուր է դուրս գալիս։ Նման փոփոխականությունը կարող է օգնել փորձառու ներդրողներին՝ գնել ցածր գնով և վաճառել բարձրով, մինչդեռ անփորձ ներդրողները գնում են բարձր գնով, իսկ վաճառում՝ ցածր։

4. Կառավարեք ռիսկերը

Երկարաժամկետ ներդրողի համար ռիսկերի կառավարման ճանապարհը կարող է լինել պարզապես երբեք չվաճառվելն՝ անկախ գնից: Երկարաժամկետ մտածելակերպը թույլ է տալիս ներդրողին՝ հավատարիմ մնալ այս դիրքորոշմանը: Կարճաժամկետ վաճառողի համար ռիսկերի կառավարումը, այնուամենայնիվ, կարող է խիստ կանոններ ենթադրել այն առումով, թե երբ վաճառել, օրինակ, երբ ներդրումը նվազել է 10%-ով:

Ավելի նոր ներդրողները պետք է որոշակի գումար մի կողմ դնեն գնումների համար՝ օգտագործելով այդ գումարի միայն մի մասը, գոնե՝ սկզբում: Եթե ​​իրավիճակը փոխվի նրանց դեմ, նրանք դեռ գումար կունենան պահուստում՝ հետագայում գնում անելու համար:

5. Մի ներդրեք ավելին, քան կարող եք ձեզ թույլ տալ կորցնել

Կարևոր է խուսափել ձեզ անհրաժեշտ գումարները սպեկուլյատիվ գործարքների մեջ ներդնելուց: Եթե դուք չեք կարող ձեզ թույլ տալ կորցնել ամբողջ գումարը, նույնկերպ չեք կարող թույլ տալ՝ ներդրում անել կրիպտոարժույթի նման ռիսկային ունեցվածք գնելու մեջ։

Ի վերջո, մի անտեսեք ձեր կատարած ցանկացած գործարքի անվտանգությունը: Դուք կարող եք օրինականորեն տիրապետել ակտիվներին, բայց ինչ-որ մեկը դեռ պետք է ապահովի դրանց անվտանգությունը, և այդ անվտանգությունը պետք է խիստ լինի: Որոշ գնորդներ նախընտրում են ներդրումներ կատարել կրիպտոդրամապանակում՝ իրենց կրիպտոարժույթը օֆլայն պահելու համար, որպեսզի դրանք անհասանելի լինեն հաքերների համար: