Radar.am-ը անդրադարձել է այս տարվա թոփ կրիպտոարժույթներին, դրանց զարգացման միտուներին ու ֆինանսական հեռանկարներին։
1. Bitcoin (BTC)
Շուկայական կապիտալը` 880 միլիարդ դոլար։ Բիթքոյնը (BTC) ստեղծվել է 2009 թվականին՝ Սատոշի Նակամոտո կեղծանունով մեկի կողմից։ Այն առաջին կրիպտոարժույթն է: Ինչպես կրիպտոարժույթների մեծ մասի դեպքում, BTC-ն աշխատում է ցանցային սիստեմով կամ հաշվապահական հաշվառման գործարքներով, որոնք բաշխված են հազարավոր համակարգիչների ցանցի վրա: Քանի որ արդեն իսկ բաշխված կայաններին միանալը պետք է հաստատվի կրիպտոգրաֆիկ գլուխկոտրուկի լուծման եղանակով, որը կոչվում է աշխատանքի ապացույց, Բիթքոյնը ապահով է և պաշտպանված խարդախությունից։ Bitcoin-ի գինը կտրուկ աճել է, երբ այն դարձել է հայտնի բրենդ: 2016 թվականի մայիսին բիթքոյն հնարավոր էր գնել մոտ 500 դոլարով: 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ մեկ բիթքոյնի արժեքը գերազանցում է $46․300-ը: Այսինքն, դրա գինն աճել է մոտ 9000%-ով։
2. Էթերեում (ETH)
Շուկայական կապիտալը` 415 միլիարդ դոլար
Էթերեումը, որը և կրիպտոարժույթ է, և ցանցային զարգացման (blockchain) պլատֆորմ, ծրագրավորողների «սիրելին» է իր հնարավոր կիրառությունների շնորհիվ։ Այդպիսին են, օրինակ, այսպես կոչված, «խելացի պայմանագրերը», որոնք ավտոմատ գործում են, երբ դրանց պահանջները բավարարված են։ Այդպիսի հատկանիշներից է նաև ոչ փոխարկելի նշանների` NFT-ների առկայությունը։ NFT-ները ցանցային կառավարման սիստեմում առանձնահատուկ տարբերակման կոդերով ու մետադատայով կրիպտոգրաֆիկ ունեցվածք են։
Ethereum-ը նույնպես ահռելի աճ է գրանցել: 2016 թվականի ապրիլից մինչև 2022-ի ապրիլի սկիզբը դրա գինը 11 դոլարից հասել է ավելի քան 3․450 դոլարի՝ աճելով 31․000%-ով։
3. Թեթեր (USDT)
Շուկայական կապիտալը՝ ավելի քան 79 միլիարդ դոլար
Ի տարբերություն կրիպտոարժույթի որոշ այլ ձևերի՝ Tether-ը կայուն արժույթ է, ինչը նշանակում է, որ այն հենվում է պետականորեն ստեղծված արժույթների վրա, ինչպիսիք են ԱՄՆ դոլարը և եվրոն, և տեսականորեն պահպանում է դրանց հավասար արժեք։ Սա նշանակում է, որ Թեթերի արժեքը պետք է որ ավելի կայուն լինի՝ համեմատած այլ կրիպտոարժույթների։ Այդ իսկ պատճառով այս արժույթն ավելի նախընտրելի է այլ կրիպտոարժույթների ծայրահեղ փոփոխություններից խուսափող ներդրողների համար։
4. Binance Մետաղադրամ (BNB)
Շուկայական կապիտալը՝ ավելի քան 68 միլիարդ դոլար
Binance-ը կրիպտոարժույթի ձև է, որը կարող եք օգտագործել Binance-ում՝ կրիպտոփոխանակումների ամենամեծ հարթակներից մեկում՝ առևտուր անելու և վճարներ կատարելու համար: 2017-ի իր գործարկումը սկսելուց ի վեր Բինանսը իր գործունեությունն ընդլայնել է միայն իր փոխանակման հարթակում առևտուր անելուց այն կողմ։ Այժմ այն կարող է օգտագործվել առևտրի, վճարումների մշակման կամ նույնիսկ ճամփորդելու ծրագրերի և ամրագրումների համար: Այն կարող է նաև վաճառվել կամ փոխանակվել կրիպտոարժույթի այլ ձևերի հետ, ինչպիսիք են Ethereum-ը կամ Bitcoin-ը:
BNB-ի գինը 2017 թվականին ընդամենը 0,10 դոլար էր: 2022 թվականի ապրիլի սկզբի դրությամբ դրա գինը բարձրացել է մինչև $445` գրանցելով մոտավորապես 4450% աճ:
5. ԱՄՆ դոլարի կրիպտոարժույթ (USDC)
Շուկայական կապիտալը՝ ավելի քան 53 միլիարդ դոլար
Ինչպես Tether-ը, USD Coin-ը (USDC) ևս կայուն արժույթ է, ինչը նշանակում է, որ այն հենվում է ԱՄՆ դոլարի վրա և նպատակ ունի ունենալ 1 ԱՄՆ դոլար = 1 ԱՄՆ դոլար կրիպտոարժույթի հարաբերակցության: USDC-ին սնում է Ethereum-ը, և այն կարող է օգտագործվել՝ գլոբալ գործարքներ կատարելու համար:
6. Սոլանա (SOL)
Շուկայական կապիտալը՝ 44,5 մլրդ դոլար
Այս արժույթը մշակված է՝ աջակցելու ապակենտրոնացված ֆինանսական ֆունկցիաների և հավելվածների, խելացի պայմանագրերի ամրացմանը։ Սոլանան աշխատում է եզակի հիբրիդային մեխանիզմներով, ինչպիսիք են բաժնեմասերի ապացույցը և գործարքի կատարման փուլային ապացույցը, ինչն օգնում է, որպեսզի համակարգը գործարքներն անի արագ և ապահով։ Երբ այն գործարկվեց 2020 թվականին, գինը սկսվեց 0,77 դոլարից: Մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը դրա գինը կազմում էր մոտ 136 դոլար՝ ավելի քան 17․500% շահույթ: