Ֆինանսներ

ԱՄԷ սուվերեն հիմնադրամը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում

Արաբական Միացյալ Էմիրությունների «Mubadala» ընկերության սուվերեն ներդրումային հիմնադրամը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրեն Խալդուն Խալիֆա ալ-Մուբարաքը՝ ելույթ ունենալով Դուբայի Գլոբալ էներգետիկ ֆորումում, որը կազմակերպվում է Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի մասնակցությամբ։

Մարտի սկզբին Դուբայի Mashreq բանկը դադարեցրել է ռուսական ֆինանսական հաստատությունների վարկավորումը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով առաջացած բարձր ռիսկերի պատճառով։