Ինչպես կարծում է «BlackRock» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Լերի Ֆինկը, պատերազմը շատ երկրների կստիպի վերանայել իրենց արժութային կախվածությունը: Ըստ նրա՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմը կարող է ավելի խթանել կրիպտոարժույթի դերը միջազգային փոխանցումների համակարգում:
Ըստ Reuters գործակալության՝ շատ երկրներ կվերանայեն իրենց կախվածությունը ավանդական արժույթներից և, ի վերջո, անցում կկատարեն կրիպտոարժույթներին և սթեյբլքոյներին:
Ֆինկը կարծում է, որ թվային վճարումների համաշխարհային համակարգը այնքան մանրակրկիտ է մտածված, որ կարող է նպաստել միջազգային փոխանցումների ակտիվացմանը՝ միևնույն ժամանակ նվազեցնելով փողերի լվացման և կոռուպցիոն սխեմաների հետ կապակցվող ռիսկերը: Վերջին շաբաթների ընթացքում անթիվ շահառուներ, այդ թվում՝ իրենց ընկերության հաճախորդներն ու աշխատողները, փորձում են հասկանալ, թե ինչպես կարելի է կանխել կապիտալի ներգրավումը դեպի Ռուսաստան: