Թվային արժույթները, որոնց շրջանցել են միջազգային պատժամիջոցները, թույլ է տալիս բազմաթիվ երիտասարդ աֆղանցիների՝ խուսափել ճգնաժամի ունեցած բացասական ազդեցությունից: Սկսած սեպտեմբեր ամսից՝ Հերաթում սովորող հարյուրավոր ուսանողներ, «Code To Inspire» ամերիկյան հասարակական կազմակերպության ջանքերով, ստանում են մոտ 200 դոլար ամսական վճար՝ կրիպտոարժույթի միջոցով:
Թալիբանի՝ իշխանության գալուց հետո աֆղանական տնտեսությունը բառացիորեն տապալվեց, և երկիրը խորը ճգնաժամ է ապրում, որի պատճառներից մեկը միլիարդավոր դոլարների հասնող արժեթղթերի բռնագրավումն է Միացյալ Նահանգների կողմից, որը վերջերս դուրս բերեց իր զորքերը այնտեղից՝ քսան տարվա օկուպացիայից հետո:
Միջազգային ֆինանսական հաստատությունների կայացրած որոշումը անհնարին է դարձնում տնտեսության վերականգնումը և խորացնում է Աֆղանստանի Իսլամական էմիրաթի (ինչպես այն վերանվանել են թալիբները), դիվանագիտական մեկուսացումը: Սակայն թվային արժույթները և իրենց ապակենտրոնացված ճարտարապետությունը թույլ են տալիս՝ շրջանցել այս միջազգային պատժամիջոցները:
«Code To Inspire» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է Հերաթում՝ կանանց ծրագրավորում սովորեցնելու համար, սակայն իր բարձր տեխնոլոգիական մոտեցումը այժմ օգնում է նաև տնտեսապես աղքատացած այս ժողովրդին՝ ֆինանսական աջակցություն ստանալ: Բանկային փոխանցումները Աֆղանստան գրեթե հնարավոր չէ իրականացնել՝ Արևմուտքի պատժամիջոցների պատճառով: Եվ անգամ նրանք, ովքեր բանկերում գումար ունեն դրված, խնդիրների են բախվում այն ստանալիս՝ անհատները շաբաթական կարող միայն մինչև 200 դոլարին համարժեք գումար հանել, իսկ բիզնեսները՝ մինչև 2.000 դոլար: Հաճախորդները ժամերով պետք է հերթի մեջ սպասեն՝ անգամ այդ գործարքները իրականացնելու համար:
Կրիպտոարժույթով կատարվող փոխանցումները թույլ տվեցին այս հասարակական կազմակերպությանը՝ խուսափել այս արգելքներից, միևնույն ժամանակ համոզված լինելով, որ գումարը կհասնի նրանց, ովքեր դրա կարիքը իսկապես ունեն: Քանի որ բիտկոյնի արժեքը մշտապես տատանվում է, այս կազմակերպությունը ուսանողների համար վճարումները կատարում է BUSD-ով (այսպես կոչված՝ «սթեյլբլքոյնով»), որի արժեքը պահպանվում է ամերիկյան դոլարի միջոցով:
Կրիպտոարժութային փոխանցումները վայրկենական են կատարվում, և գանձվող վճարները ավելի ցածր են, քան Western Union համակարգով կամ այլ նման համակարգերով վճարումներ կատարելիս գանձվող գումարը:
2021 թվականին կրիպտոարժույթի նկատմամբ աճող հետաքրքրությունը Աֆղանստանում արձանագրվել է Համաշխարհային կրիպտոարժույթի ձեռք բերման ցուցանիշային ցուցակում, որտեղ երկիրը 20-րդն է՝ 154 երկրների ցանկում: Այնուամենայնիվ, վաճառքի ծավալները այս ոլորտում դեռևս փոքր են, քանի որ ինտերնետային կապը ամենուր հասանելի չէ, իսկ գրագիտության մակարդակը բնակչության շրջանում ցածր է: