Ֆինանսներ

Ի՞նչ սպասել 2022-ին. կրիպտոարժույթի վերլուծություն

2021-ի նոյեմբերի 18-ին կրիպտոարժույթը գերազանցեց 3 տրիլիոնի շուկայական կապիտալիզացիան: Հիշարժան օր, երբ երկու հիմնական արժույթները՝ բիտկոյնն ու էթերեումը հասան իրենց բարձրագույն արժեքին: Գրանցվեց գրեթե 300% աճ՝ կրիպտոարժույթի գոյության ընդամենը 313 օրում: Միևնույն ժամանակ, ապակենտրոնացված ֆինանսների «DeFi» արժույթները հասան 200 միլիարդի, որը 823%-ի աճ է։ Բիտկոյնն ու էթերեումը շուկայական կապիտալիզացիայում գերազանցել են 1 տրիլիոն ցուցանիշը:  

Ֆինանսական ինստիտուտների առնվազն 52%-ը արդեն ներդրում է կատարել կրիպտոարժույթներում: Ավելին, ինստիտուցիոնալ ներդրողների մոտ 71%-ը ապագայում ակնկալում է գնել կամ ներդրում կատարել թվային արժույթներում, իսկ դրանց 90%-ը մինչև 2026-ը ակնկալում է կրիպտոարժույթները տեսնել իրենց պորտֆոլիոներում: Ակտիվ կրիպտոարժույթի փոխանակումների թիվը, սակայն, նվազել է անցած տարի՝ ապակենտրոնացված փոխանակումները (DEX) սկսել են մեծածավալ աճ գրանցել: Խոշոր ապակենտրոնացված փոխանակումները, ինչպիսիք են Uniswap-ը, PancakeSwap-ը, Curve-ը և SushiSwap-ը, համեմատ անցած տարվա, աճեցին 5X-ով։ Բայց, ընդհանուր առմամբ, ակտիվ կրիպտոարժույթի փոխանակումները աստիճանաբար անկում են ապրել, քանի որ ավելի փոքր նախագծերը դադարեցվել են:

Մյուս կողմից՝ Avalanch-ի, Solana-ի կամ Polygon-ի նման շղթաների ներգրավումից հետո հատուկ DEX-երը, ինչպիսիք են TraderJoe-ը, Raydium-ը կամ QuickSwap-ը, 2021-ի ընթացքում նվաճեցին այս ոլորտում ներգրավվածներին:

DEX-երի ոչ միայն ծավալներն են մեծացել անցած տարի, այլև, սկսած 2019-ից, ապակենտրոնացած փոխանակումների թիվն է աճել և դեռ շարունակում էր աճել 2021-ի ընթացքում: Նրանց հաջողության հիմնական պատճառներից մեկը «իմացիր հաճախորդիդ» (KYC) մոտեցման նվազագույն պահանջներն էին: 

2021-ի հաջողությունը փորձաշրջան էր ինդուստրիայի համար: Մեծ կորպորացիաները և ինստիտուտները վերջին ամիսների ընթացքում հայտնվեցին այս դաշտում: Հաջորդ տարի ականատես կլինենք ապակենտրոնացման իրական ներուժին: Այժմ գոյություն ունեցող սահմանափակումները մի շարք երկրներում ընդգծում են, թե որքան անհրաժեշտ է ապակենտրոնացումը ազատության համար:  

Մյուս կողմից՝ DEX-երի աճը, ընդհանուր առմամբ, համընկնում է DeFi կատեգորիայի պայթուցիկ աճի հետ: DeFi-ն համապարփակ տերմին է բոլոր ֆինանսական  պրոդուկտների այն խմբի համար, որոնք թույլ են տալիս իրենց հաճախորդներին՝ վաճառել, պարտքով տալ և վերցնել կրիպտոարժույթները՝ առանց երրորդ կողմի միջնորդների անհրաժեշտության: 

2021-ի ընթացքում DEX վաճառքի ծավալները 142%-ով բռնել էին նվազման ճանապարհը՝ մայիսին գրանցած բարձր ցուցանիշից հետո: Հիմնական պատճառներից մեկը, գուցե, էթերեումի անկայուն գազի վճարներն էին, որոնք կարող են հասնել հարյուրավոր, նույնիսկ հազարավոր դոլարների, երբ DeFi հաղորդակարգերի շրջանակում կատարվեն ամենաբարդ գործարքները: Բարեբախտաբար, Layer 2 չափման լուծումները սկսում են ինտեգրել էթերեումի վրա հիմնված dApps-երը՝ այս խնդիրը լուծելու համար:  

Օրինակ՝ Arbitrum One պորտալը ունի մի քանի հասանելի dApp-եր՝ կտրուկ ավելի նվազ գործարքային վճարով: Հաշվի առեք, որ DEX-երը հնարավոր է, ի վերջո, առաջարկեն նույն ծառայությունները, ինչ CEX-ներն են առաջարկում, բայց՝ զգալիորեն քիչ արժեքով: Տեղին է հիշատակել, որ անցած տարվա հուլիսին Uniswap-ը հասավ Coinbase-ի 77% վաճառքի ծավալներին՝ 33 անգամ ավելի քիչ աշխատողներով: Իմանալով դա՝ 2022-ին հնարավոր է սպասել DEX-ի վաճառքի ծավալների գերազանցմանը CEX-ի ծավալներին:  

Գրանցվել է նաև Crypto Gaming ոլորտի աննախադեպ աճ: Առաջադիմություն գրանցելով բոլոր նման նախագծերում 2021-ին՝ դրանք փայլուն արդյունքներ են գրանցելու 2022-ին, նորեկներ բերելով դաշտ, քանի որ նոր հարթակներ են առաջանում ամեն շաբաթ: 

NFT-ները եզակի կրիպտոգրաֆիկական արժույթներ են, որոնք օգնեցին փոխել կրիպտոարժույթների մասին մինչ օրս եղած պատկերացումները՝ իրենց եզակի և անփոխարինելի լինելու շնորհիվ: 

NFT-ների գաղափարը դեռևս նոր է համարվում: Այն ներառում է թվային արվեստը՝ լուսանկարներ, տեսանյութներ, հավաքածուներ, երաժշտություն և խաղեր, բայց նաև՝ իրական աշխարհի առարկաներ՝ ավտոմեքենայից մինչև տոմսեր, միջոցառումներ կամ իրավական փաստաթղթեր: 

NFT-ի հետ առնչվող բոլոր գործողությունները՝ դրա արժեքից, ձեռքբերումից և օգտագործումից սկսած մինչև սոցիալական հետաքրքրություն և վաճառք, պայթուցիկ ազդեցություն ունեցան 2021-ին: Միլիարդավոր դոլլարներ են ծախսվել jpeg-ների ձեռք բերման վրա: Այսպես, միայն անցած տարի NFT-ի վաճառքի ծավալները հասել են 23 միլիարդ դոլարի՝ ավելի քան 140.000 ակտիվ ամենօրյա դրամապանակներով: 

Որոշ նախագծեր հասնում են շլացնող թվերի՝ միայն մեկ CryptoPunk-ը վաճառվել է  4.200 ETH-ով (որը կազմում էր 7 միլիոն դոլլար այդ ժամանակ) կամ Bored Ape-ը՝ 769 ETH-ով:

Այդպիսով, կարելի է կանխատեսել NFT ինդուստրիայի աճը 2022-ին, քանի որ դրա ներուժի միայն մի մասն է օգտագործվել: Մետատիեզերքը՝ խաղային ինդուստրիայի հետ միասին, հսկայական խթանիչ կլինեն նաև NFT-ների համար, որոնք չեն բավարարվի միայն JPEG հավաքածուներով:

Անցած տարվա կրիպտոարժույթի ամենատպավորիչ զարգացումներից է կրիպտոխաղերի աճը: Այս ոլորտը դեռ գոյություն չուներ անցած տարվա հունվարին, բայց հիմա արդեն հանդիսանում է ավելի քան 25 միլիարդի շուկայական կապիտալիզացիայի մաս: 

Անցած տարի ի հայտ եկավ «Խաղա, որ վաստակես» (Play to Earn) գաղափարը, որի հիմնական նպատակը խաղալու միջոցով գումար կամ տոկեններ վաստակելն է: Սա շատ պարզ գաղափար է թվում թղթի վրա, բայց եթե նայենք ավելի մեծ պատկերում, կտեսնենք հավանական վարքագծային փոփոխություններ, որոնք հրաշալի են: Շատերս հաստատ դիտարկում ենք խաղ խաղալը որպես ժամանակի և ռեսուրսների անիմաստ վատնում: Սակայն եթե այս գործընթացի դինամիկան փոխվում է, և այդ «ծախսված ժամանակը» վերածվում է դրամի, տեղի է ունենում վարքագծային փոփոխություն:

Մեկ այլ նորարական զարգացումներից է կրիպտոխաղերում NFT արժույթների օգտագործումը, որը վերածում է խաղի առարկաները և նույնիսկ կերպարները NFT-ների՝ ստեղծելով բազմակի հավելյալ շահույթի աղբյուրներ՝ խաղալու, ինչպես նաև հետագա նորարարությունների խրախուսման համար: 

Axie Infinity-ն առաջին նախագծերից էր, որ իսկապես պայթուցիկ ազդեցություն ունեցավ, և այժմ ունի շուկայական կապիտալիզացիայում 7 միլիարդ դոլար:

Ըստ էության, այս ուղղությունը կշարունակի զարգանալ և նոր ռեկորդներ գրանցել: Միայն անցած տարի ավելի քան 4 միլիարդ դոլար ներդրվել է բլոկչեյն խաղերում և դեռ չի ցույց տալիս նվազման նշաններ: 2022-ի ընթացքում կսկսի ավելի փոքր տարիքի մարդկանց ներգրավումը, հատկապես՝ 18-24 տարեկանների, գրավելով նոր ոլորտներ ու տարածաշրջաններ: 

Սակայն հաջորդ տարվա ամենամեծ փոփոխությունը թերևս կլինի այս տարածքում նոր խաղացողների ներգրավումը: Շատերը կողքից դիտում էին և նկատել են այս բնագավառի աճող ներուժը: 

Ընդհանուր առմամբ՝ 2022-ին պետք է սպասել նոր ռեկորդների՝ բոլոր հարթակներում, անկախ նրանից, թե ինչ է հայտնվում շուկայում: Բլոկչեյն տեխնոլոգիաները այստեղ դեռ երկար կմնան՝ ներգրավվելով նոր ոլորտներում ու անհնար դարձնելով դրանց աճը կանգնեցնելը: