Ֆինանսներ

Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2022թ. երկու ամսում աճել է 38%-ով

Չինաստանի մաքսային վիճակագրության համաձայն՝ չին-ռուսական ապրանքաշրջանառությունը 2022թ. հունվար-փետրվարին հասել է 26,43 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 38,5%-ով:

Չինաստանի մաքսային վարչությունը հայտնել է, որ Ռուսաստանից Չինաստան արտահանումն աճել է 35,8%-ով և կազմել 13,8 մլրդ դոլար, Ռուսաստանը Չինաստանից ապրանքներ և ծառայություններ է ներմուծել 12,6 մլրդ դոլարի չափով, տարեկան աճը՝ 41,5%:

2021թ․ ռուս-չինական առևտուրը հասել է ռեկորդային առավելագույնին՝ գերազանցելով 148,8 միլիարդ դոլարը և 2020թ․ համեմատ աճելով 35,8%-ով։