2022թ. Պեկինի Ձմեռային Օլիմպիական խաղերից հետո չինական թվային դրամը՝ China’s digital yuan (digital Currency Electronic Payment), ավելի է ընդլայնում իր իր կիրառման ոլորտները, քանզի բանկերը, օդանավակայանները ձգտում են խթանել յուանով գործարքների կատարումը։ Պարաօլիմպիկ խաղերը, որ սկսվելու են մարտի 4-ին, կրկին առիթ կդառնան օտարերկրացիների կողմից՝ յուանով վճարումներ կատարելու։ Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Չինաստանի մի շարք նահանգներ իրենց հնգամյա ծրագրերում դրույթներ են ավելացնում արտաժույթի կիրառման մասին։
JRJ Group արժեթղթերի ներդրումային ընկերությունը հայտնել է, որ «Նոր տնտեսական զարգացման հնգամյա ծրագրում» յուանը 10-ից ավել գավառների և քաղաքների կողմից հիշատակվել է մեկից ավելի անգամներ։ Օրինակ, Հենան պրովինցիան իր ռազմավարական ծրագրի «թվային տնտեսություն» հատվածում չինական յուանի տարածման հստակ քայլերի մասին է հայտնել, թեև Չինաստանի կենտրոնական ժողովրդական բանկը (People’s Bank of China) այդ մասին դեռ պաշտոնական հայտարարություններ չի արել։
Միաժամանակ, փոքր և միջին չինական բանկերը մեծ ոգևորությամբ են ներքաշվում թվային արտարժույթի մեջ։ Այս տարեսկզբին չինական մի քանի ֆինանսական հաստատություններ ևս հայտարարեցին, որ իրենց ջանքերը գրեթե ամբողջությամբ կենտրոնացնելու են թվային յուանի կիրառման և տարածման վրա։
China Business Network-ը հայտնել է, որ մի շարք քաղաքային առևտրային բանկեր վերջերս սկսել են համագործակցել խոշոր տեղական բանկերի հետ, որոնց մեծ մասն արդեն մի քանի տարի է՝ աշխատում է People’s Bank of China-ի հետ՝ յուանի կիրառման ասպարեզում։ Ըստ հաշվետվություններից մեկի՝ նախատեսվում է ստեղծել թվային յուանի մի հավելված, որը չինական ֆինանսական հաստատությունների համար կդառնա յուրատեսակ գաղափարներ կիսելու հարթակ, որը թույլ կտա օգտագործել թվային յուանի դրամապանակն ու տարածել հավելվածի առաջարկները: Բանկերի բաժնետերերը խոսել են նաև իրենց հաստատություններում թվային յուանի դիմումների մշակման աշխատանքների մասին։
Այժմ Պեկինը ստորագրել է մի ծրագիր, որի համաձայն՝ մի շարք խոշոր օդանավակայաններ կհամագործակցեն թվային CNY-ով աշխատող նախաձեռնության վրա։ Այն հիմնվելու է Պեկինի Ձմեռային Օլիմպիական խաղերի համար ստեղծված վճարման ծառայության փորձի վրա։ Նախաձեռնությունը թույլ կտա օտարերկրացի ուղևորներին՝ վճարումները կատարել թվային յուանի միջոցով և տեսնել երկրի երկու խոշոր օդանավակայանները՝ Beijing Daxing International-ը և Beijing Capital International Airport-ը։ Վուհան քաղաքը ևս ակտիվորեն ընդլայնելու է թվային յուանի կիրառումն ու խրախուսելու է էլեկտրոնային առևտրով զբաղվող միջազգային ընկերություններին՝ կիրառել բիզնես մոդելները նորացնելու նոր տեխնոլոգիաներ։
Չինաստանում թվային յուանի ներդրման աշխատանքները սկսվել են 2019թ.-ին, ինչի արդյունքում Չինաստանի ժողովրդական բանկը համգործակցություն էր սկսել 4 պետական բանկերի հետ: Արդեն 2020թ. մայիսին Չինաստանի ժողովրդական բանկը, որպես պիլոտային ծրագրի մաս, երկրի չորս քաղաքներում ներկայացրեց ազգային կրիպտոարժույթը։