Ֆինանսներ

Կրիպտոարժույթները` ամերիկյան Superbowl-ի հովանավորներ

Վերջին շրջանում կրիպտո և բլոկչեյն ընկերությունները դարձել են ֆուտբոլում ամեախոշոր ներդրում կատարողները։ Վերլուծաբանները կրիպտոարժույթի գերակայության պատճառով ԱՄՆ-ի տարվա խոշորագույն սպորտային իրադարձությունը՝ Super Bowl-ը, անվանել են Kripto Bowl։  Միջոցառման ընդմիջումների ընթացքում գերիշխում էին  կրիպտո-ընկերությունների գովազդները։ Ահա, օրինակ, Coinbase-ը  ծախսել է մոտ 14 միլիոն դոլար։ Վերջին շրջանում համաշխարհային կրիպտո և բլոկչեյն ընկերությունները  միլիարդավոր դոլարներ են ծախսում՝  սպորտում հովանավորչական  գործարքներ կնքելով։ 2021թ․ հովանավորչական գործարքներ են կնքել Coinbase-ը, Crypto.com-ը, eToro-ն, FTX-ը, Tezos-ը։ Ընկերությունները պայմանագրեր են կնքել ֆուտբոլի, բասկետբոլի, սոկերի, խառը մենամարտերի մի շարք թիմերի հետ։ 2021թ․ FTX-ը և Crypto.com-ը ծախսել են ավելի քան 1 միլիարդ դոլար։  

Կրիպտո-ընկերությունները պայմանագրեր են կնքել մի շարք մարզական թիմերի հետ։ FTX-ը դարձել է Miami Heat-ի գլխավոր գործընկերը, Tezos-ը պայմանագիր է կնքել Manchester United-ի, Crypto.com-ը՝ Paris Saint Germainh-ի հետ։ Մի շարք մարզիկներ էլ արդեն նախընտրում են աշխատավարձ ստանալ կրիպտոարժույթներով։ Նրանց թվում են Ռասել Օկրուգը՝ Karolina Panters-ից, Շոն Քալկինը՝ Cansa City-ից, Թրեվեր Լոուրենսը՝ Jacksonville Jaguars-ից։ Covid-19 համավարակի պայմաններում, երբ մի շարք սպորտային իրադարձություններ էին չեղարկվում, կրիպտոարժույթների շուկան  դարձավ ավելի գրավիչ։ ԱՄՆ Սպորտային հովանավորության գործակալությունը, որը մասնագիտացված է ֆուտբոլի խաղերի հովանավորության ոլորտում, հայտարարել է, որ կրիպտո-ընկերությունների ծախսած գումարի ընդհանուր ծավալը զգալիորեն ազդել է համախարհային սպորտի հովանավորության վրա։ Եթե դիտարկենք, օրինակ, ֆուտբոլը, ապա կրիպտո և բլոկչեյն բրենդները 10-րդ ներդրողներն են ֆուտբոլային խաղադրույքների ոլորտում: Եթե նախկին ընկերություններից 15 տարի է պահանջվել նման մեծ ներդրումների համար, ապա կրիպտո և բլոկչեյն ընկերությունները սկսել են տարածվել 2 տարի առաջ։