Ժամանց

«Կայսրության անկումը» ֆիլմն արդեն կարելի է դիտել առցանց

Այսօր Ալեքս Գարլենդի «Կայսրության անկումը» ֆիլմը թողարկվել է թվային ծառայություններում: Ֆիլմն արդեն կարելի է դիտել առցանց՝ կինոթատրոններում պրեմիերայից մեկուկես ամիս անց։

Մեկ ամսվա ընթացքում ժապավենը վարձույթում վաստակել է ավելի քան 108 մլն դոլար՝ դառնալով A24 ստուդիայի ամենահաջողված ֆիլմերից մեկը։

Ֆիլմը պատմում է մոտ ապագայում քաղաքացիական պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ըստ սյուժեի՝ Տեխասը, Կալիֆոռնիան և այլ խոշոր նահանգներ որոշում են դուրս գալ երկրի կազմից և արյունալի պատերազմ են սկսում կենտրոնական կառավարության դեմ։ Ֆիլմում նկարահանվել են Քիրստեն Դանստը, Նիք Օֆերմանը, Քեյլի Սփին և այլ դերասաններ։