Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024

USD401.97

EUR430.47

RUB4.30

Երևան 9 ℃

Рус Eng

Բեքհեմը, Ռոնալդոն և Պարկերը NBA-ի խաղի են մասնակցել

Ժամանց

12 Հունվարի, 14:45

Հայտնի անգլիացի ֆուտբոլիստ, ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի նախագահ Դևիդ Բեքհեմը նոր գրառում է կատարել սոցիալական ցանցերում, որում ցույց է տվել, թե ինչպես է մասնակցել Փարիզում կայացած բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղին: 

Բեքհեմի հետ խաղին ներկա է եղել բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդոն, ում հետ  հանդես է եկել Մադրիդի «Ռեալում», ինչպես նաև NBA-ի նախկին խաղացող Թոնի Պարկերը:

«Հիանալի երեկո Փարիզում», - լուսանկարը մեկնաբանել է Բեքհեմը։
Բեքհեմը, Ռոնալդոն և Պարկերը ներկա են գտնվել NBA-ի կանոնավոր առաջնության «Քլիվլենդ Կավալիերս» և «Բրուքլին Նեթս» ակումբների միջև խաղին: Հանդիպումն ավարտվել է 111:102 հաշվով՝ հօգուտ «Քլիվլենդի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Արման Գալոյան

Պտտվիր, պտտվիր կարուսել, ես քո երգը վաղուց եմ լսել

Radar Armenia

Տեղի ունեցածը ոչ սովորական իշխանափոխություն էր, ոչ էլ պարզունակ պալատական հեղաշրջում