Ժամանց

Կառավարությունը հերքում է Սնուփ Դոգի համերգի համար 23 միլիոն դոլար հատկացնելու մասին լուրերը

ՀՀ կառավարությունը հերքում է ռեփեր Սնուփ Դոգի՝ սեպտեմբերի 23-ին Երևանում կայանալիք համերգի համար 23 միլիոն դոլար հատկացնելու մասին լուրերը։

«Սնուփ Դոգի համերգը Երեւանում կազմակերպելու առնչությամբ շրջանառվող լուրերը, թե այդ նպատակով Կառավարությունը հատկացրել է 23 մլն դոլար, որևէ աղերս չունեն իրականության հետ:

Համերգի առնչությամբ առաջիկայում կընդունվի կառավարության որոշում եւ բոլոր մանրամասները, այդ թվում՝ դրա հնարավոր տնտեսական ազդեցության եւ այլ արդյունքների վերաբերյալ կներկայացվեն հանրությանը»,– Radar Armenia-ին հայտնեցին կառավարությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայտնի ռեփեր Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին ելույթ կունենա Հրազդան մարզադաշտում։