Ժամանց

Ներկայացվել է Խոակին Ֆենիքսի մասնակցությամբ «Նապոլեոն» կինոնկարի առաջին թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Apple» ընկերությունը ներկայացրել է «Նապոլեոն» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Խոակին Ֆենիքսի (հանրահայտ «Ջոկեր»-ի դերակատար) գլխավոր դերակատարմամբ: Տեսահոլովակում հանդիսատեսը կարող է գնահատել առաջիկա ֆիլմի մասշտաբը, գնահատել սյուժեն։

Ֆիլմը կպատմի ֆրանսիացի մեծ զորավար Նապոլեոն Բոնապարտի կյանքի մասին։ Ֆիլմի իրադարձությունները մեծ մասամբ նվիրված կլինեն նրա իշխանության գալուն, ինչպես նաև կայսրուհի Ժոզեֆինայի (դերակատար՝ Վանեսա Կիրբի) հետ հարաբերություններին։ Կինոնկարը բեմադրել է Ռիդլի Սքոթը՝ «Գլադիատոր»-ի և շատ այլ հռչակավոր կինոնկարների ռեժիսորը։