Ժամանց

Ջոնի Դեփի նոր ֆիլմը կբացի Կաննի կինոփառատոնը

Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Ջոնի Դեփի առաջին ֆիլմը նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի դեմ զրպարտության դատավարությունից հետո ընտրվել է որպես հաջորդ ամիս Ֆրանսիայում կայանալիք Կաննի կինոփառատոնի բացման ֆիլմ։ Այդ մասին հայտարարել են կազմակերպիչները:

«Jeanne du Barry» ֆրանսալեզու ֆիլմում նկարահանվել է ռեժիսոր Մաիվեն Լե Բեսկոն՝ Ժաննա Բեկուի դերում, որը մի կին է, ով աղքատությունից դուրս է եկել ու մոտեցել Լյուդովիկոս XV թագավորի շրջապատին: Դեփը խաղում է թագավորի դերը ֆիլմում, որի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա մայիսի 16-ին՝ Կաննում։

«Կարիբյան ծովի ծովահենները» կինոնկարի դերասանը 2022 թվականի հունիսին ավարտված դատավարությունից հետո քիչ էր հանդես գալիս ֆիլմերում կամ հեռուստատեսությամբ: