Ժամանց

Մահացել է ռուսական Фабрика звезд հեռուստանախագծի աստղ Պիեռ Նարցիսը

45 տարեկանում մահացել է ռուսական Фабрика звезд հեռուստանախագծի աստղ Պիեռ Նարցիսը։ Այս մասին հայտնում է Baza Telegram ալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրին։

Նշվում է, որ փոփ երգչի մոտ երիկամների վիրահատությունն անհաջող է անցել, և օրգանիզմը չի դիմացել. գրանցվել է սրտի կանգ։ 

Ծնունդով Կամերունից Պիեռ Նարցիսը դարձել է հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանի աստղը: Երկրպագուները նրան հիշում են Шоколадный заяц հիթով։

2003 թվականին երգիչը թողարկել է իր միակ ալբոմը, որը նույնպես կոչվում էր Шоколадный заяц-ը: