Ժամանց

Պուգաչովայի թոռը մեկնել է Ֆրանսիա

Ալլա Պուգաչովայի թոռը՝ Դենիս Բայսարովը, լքել է Ռուսաստանը և մեկնել Փարիզ։ Կրիստինա Օրբակայտեի որդին Instagram-ում ասել է, որ առաջին օրը նախատեսում է զբոսնել փողոցներով։ Բայսարովի խոսքով՝ ինքն այդ քաղաքի հետ կապված մեծ ծրագրեր ունի։ Նա բազմաթիվ միջոցառումներ է ծրագրել, սակայն աշխատանքից հեռանալու մտադրություն չունի։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանը լքել է նաև երգչուհի Ալլա Պուգաչովան՝ ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ։ Այս պահին աստղային զույգը երեխաների հետ գտնվում է Իսրայելում։