Ժամանց

2022-ի Փարիզի նորաձևության շաբաթ. «սթրիթ» ոճով կերպարները շլացնում են անցորդներին (ՖՈՏՈՇԱՐՔ)

Փարիզը երբեք անփայլ չի լինում, բայց, տարին երկու անգամ, այն է՛լ ավելի առանձնահատուկ է դառնում: Երբ մարդիկ հավաքվում են Փարիզի նորաձևության շաբաթին, քաղաքն ինքն իրենով վերածվում է ցուցադրության բեմահարթակի՝ շեշտված «սթրիթ» ոճով: Բաղձալի բրենդներից մինչև գարնանային միտումներ՝ նորաձևության կապիտոլիումը առաջարկում է այն ամենն, ինչ կապ ունի նորաձևության հետ: Այնպես որ, մենք ինքնաբերաբար սիրահարվում ենք սիրո քաղաքում հանդիպող գեղատես մարդկանց:

Այսպիսի յուրահատուկ մթնոլորտով է Փարիզը դիմավորում իր հյուրերին, որոնք ամենահայտնի դեմքեր են: Հարավկորեական «BLACKPINK» երաժշտական խմբի անդամ Ջենին «Chanel»-ի ցուցադրության ժամանակ ցուցադրել է իր միագույն կերպարը, իսկ Ջիսուն «Dior»-ի ցուցադրությանը փայլել է իր «կատաղի» ներկած մազերով: Հայլի Բիբերը հանդես էր գալիս վինտաժային Versace-ով, էքստրավագանտ Saint Laurent-ով և առօրյա շիկ ոճի կերպարով: «Balenciaga»-ի շապիկին հայտնված Ալեքսիա Դեմին կրում էր ազատ ոճի հագուստ՝ թե՛ ազատ ժամանակ, թե՛ ցուցադրության ընթացքում, հաղորդում է Radar Armenia-ն։  

Բայց «սթրիթ» ոճը այստեղ չավարտվեց: Հայտնիները, ինֆլյուենսերները, մամուլը՝ բոլորը ցուցադրում էին իրենց հագուստը: Յուրաքանչյուրը ներկայացնում էր իր սեփական գեղագիտական պատկերացումները՝ համարձակ գույներից սկսած մինչև չեզոքներ: Նկատված որոշ հիթային միտումներից էին նարնջագույնի երանգները, զվարճալի ձևվածքով հագուստները և փոքր, բայց տպավորիչ աքսեսուարները: Ինչ վերաբերում է շպարին՝ շատերը ծածկում էին գլուխները գլխարկներով կամ շարֆերով, իսկ շպարվելիս՝ օգտագործում թեթև փայլով շպարատեսակը: 

Այժմ կարող եք քաղել ոգենշնչման ձեր չափաբաժինը՝ դիտելով ֆոտոշարքը: