Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը հայտարարել է Ավստրալիայի մայրաքաղաքային Կանպերե տարածքում գտնվող Ասպեն կղզին ի պատիվ Եղիսաբեթ II թագուհու պլատինե հոբելյանի վերանվանելու մասին, հայտնում է Australian Associated Press-ը:
Արհեստական կղզին գտնվում է Բերլի Գրիֆինի ջրամբարի հարավարեւելյան կողմում՝ արարողակարգային վայրում, որը հայտնի է որպես Խորհրդարանական եռանկյունի:
Այժմ այս վայրը պաշտոնապես հայտնի է որպես Եղիսաբեթ II թագուհու կղզի: Այստեղ է գտնվում 57 զանգերով Ավստրալիայի ազգային Կարիլյոնը, որը կառուցվել է 1970 թվականին եւ միապետի կողմից նվիրաբերվել է Մեծ Բրիտանիային:
Երկրի տեսարժան վայրերը, ներառյալ խորհրդարանի շենքը և Սիդնեյի Հարբոր Բրիջ կամուրջը, այս շաբաթ լուսավորվել են թագավորական ծիրանագույնով` ի պատիվ հոբելյանի, որի առթիվ տոնակատարությունները չորս օր են տեւում։
Թագուհու հոբելյանի արարողությունների շրջանակում Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Դևիդ Հերլին հեռախոսազրույց է կազմակերպել թագուհու եւ «Տարվա ավստրալացի 2022» մրցանակակիրների միջև: