ԵԱՀԿ առաքելությունը լքում է ուկրաինական Դոնեցկը
Միջազգային
14 Փետրվարի 2022, 12:21
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հատուկ դիտորդական առաքելությունը, որը տեղակայված է Դոնեցկում, սկսել է լքել քաղաքը, որը վերահսկվում է ռուսամետ անջատողականների կողմից կիրակի օրը՝ Ուկրաինայի վրա ռուսական հարձակման սպառնալիքի ֆոնին: «Առաքելությունը կշարունակի կատարել ԵԱՀԿ-ի կողմից հաստատված մանդատը Ուկրաինայի տասը քաղաքներում տեղակայված դիտորդների հետ»,- ասված է հայտարարության մեջ։
Reuters-ի փոխանցմամբ ԱՄՆ-ն կոչ է արել իր բոլոր քաղաքացիներին լքել Ուկրաինան, այդ թվում՝ ԵԱՀԿ դիտորդներին, մինչդեռ Մեծ Բրիտանիան դիտորդներին դուրս է բերել միայն անջատողականների կողմից վերահսկվող տարածքներից։ Մինչև 160 ԵԱՀԿ դիտորդական անձնակազմ կարող է լքել Ուկրաինան, այդ թվում՝ Նիդեռլանդների, Կանադայի, Սլովակիայի և Ալբանիայի քաղաքացիներ, ասել է ԵԱՀԿ աղբյուրը։
Ուկրաինայում իրավիճակը շուրջօրյա մոնիթորինգ իրականացնող անզեն քաղաքացիական առաքելությունը տեղակայվել է 2014 թվականի մարտին այն բանից հետո, երբ Ուկրաինայի կառավարությունը դիմել է ԵԱՀԿ-ին: ԵԱՀԿ դիտորդական առաքելության հիմնական խնդիրներն են անաչառ և օբյեկտիվորեն դիտարկել և զեկուցել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին, առաջին հերթին նրա արևելյան շրջաններում հակամարտող կողմերի միջև զինադադարի պահպանման վերաբերյալ, ինչպես նաև խթանել բոլոր կողմերի միջև երկխոսությունը:
Հետևեք մեզ Telegram-ում