Ժամանց

Մասկը մտադիր է վերականգնել Twitter-ի հասանելիությունը Թրամփին

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է վերականգնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Twitter սոցիալական ցանցի հասանելիությունը։ Աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Մասկն ԱՄՆ նախկին ղեկավարի օգտահաշվի արգելափակումը որակել է «սխալ»։ Ձեռնարկատերն իր պատրաստակամությունն է հայտնել շտկել այն։

«Կարծում եմ, որ կոռեկտ չէր Դոնալդ Թրամփին արգելելը», - ասաց նա։ Հիշեցնենք, որ Մասկը Twitter-ի բաժնետոսների համար առաջարկել է 44 միլիարդ դոլար: Գնման գործարքը դեռ չի ավարտվել: