Ժամանց

Ո՞ր հայտնիներն են դուրս գալիս Twitter-ից

Իլոն Մասկը խոստացել է Twitter-ը գնելուց հետո սպամ հաշիվներից ազատվելը դարձնել իր գլխավոր առաջնահերթություններից մեկը, բայց կա ևս մեկ աճող խնդիր՝ հայտնիների դուրս գալը Թվիթերից։

Էլոն Մասկի պոտենցիալ անփույթ դիրքորոշման հետ կապված մտավախությունները շատ իրական օգտատերերի մոտ առաջացրել են թվիթերյան հարթակում իրենց ապագայի հետ կապված վախեր, այդ թվում՝ հայտնի դեմքերից շատերի։ 

Հայտնիներ

Սարսափ ժանրի հայտնի գրող Սթիվեն Քինգը հայտնել է, որ կհեռանա թվիթերից, եթե  Մասկը որոշի Twitter-ի կապույտ (verification) նշանները վճարովի բաժանորդագրությամբ դարձնել։  Մյուս հայտնիներից են «Գրեմիի» հաղթողներ Թոնի Բրեքսթոնը, Սառա Բարսելիսը, ԱՄՆ աշխարհահռչակ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը և այլք։