Tesla-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Իլոն Մասկը մտադիր է ձեռք բերել Twitter ընկերությունը, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը։ Մասկը առաջարկում է 54,2 դոլար՝ մեկ բաժնետոմսի համար, ինչը 18%-ով գերազանցում է չորեքշաբթի օրվա փակման գնին, հաղորդում է Barron-ը՝ վկայակոչելով կարգավորող փաստաթղթերը: Մասկի առաջարկով՝ ընկերությունը գնահատվում է 43,39 միլիարդ դոլար: