Ժամանց

Իլոն Մասկի որդին որոշել է փոխել սեռը և հրաժարվել հոր ազգանունից

Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկի որդին՝ Քսավյեն, որոշել է փոխել սեռը և հրաժարվել հոր ազգանունից։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հրատարակության համաձայն՝ 18-ամյա Քսավյե Ալեքսանդր Մասկը դեռևս այս տարվա ապրիլին իր տվյալները՝ անունը և սեռը, փոխելու հարցում է ներկայացրել Լոս-Անջելեսի շրջանային դատարան։ Քսավյերը Իլոն Մասկի որդին է նախկին կնոջից՝ Ջասթին Ուիլսոնից, որից միլիարդատերը ամուսնալուծվել է 2008 թվականին։ Ընդհանուր առմամբ, զույգն ունի հինգ ընդհանուր երեխա։

Միլիարդատերը նաև երկու երեխա ունի երգչուհի Գրայմսից՝ որդին՝ X Æ A-Xii-ն և դուստրը՝ Աքսա Դարկ Սիդերելը: Գրայմսը և Իլոն Մասկը բաժանվել են անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն ջերմ հարաբերություններ են պահպանում և հաճախ հանդիպում։ Իլոն Մասկն այժմ հանդիպում է ավստրալացի դերասանուհի Նատաշա Բասեթի հետ։