Մեգան Մարքլը կրկին սկանդալի կենտրոնում է։ Վերջերս Մարքլն ու արքայազն Հարին հայտարարել են Spotify-ում իրենց երկար սպասված փոդքասթի թողարկման մասին։ Նրանք այն պատրաստվում էին վարել դեռ մեկ տարի առաջ, սակայն Սասեքսի դուքսերը միայն հիմա են հրապարակել թիզերը։ Առաջիկա փոդքասթի թեման կանանց մասին կարծրատիպերն են։
Միայն թե թիզերում ձայներ են լսվում, որոնցում վիրավորում են կանանց։ Պրոդյուսերները որոշել են նման հնարքի դիմել՝ լսարանի ներգրավվելու և հարցի նկատմամբ ուշադրություն գրավելու համար։ Սակայն հանրությանն առհասարակ դուր չի եղել այդ քայլը։ Daily Mail-ի լրագրողները հայտարարել են, որ այդ արտահայտությունները կարող են միայն վատթարացնել հասարակությունում կանանց նկատմամբ խտրականությունը։
Ի դեպ, Spotify-ում Մեգան Մարքլի և արքայազն Հարիի միակ ծրագիրը թողարկվել է 2020թ․-ի դեկտեմբերին։ Դրան մասնակցել են Էլթոն Ջոնը, Ջեյմս Քորդենը և դուքսերի որդին՝ փոքրիկ Արչին։ Այդ ժամանակ Մեգանն ու արքայազն Հարին 25 միլիոն դոլար էին ստացել։