Ժամանց

Քիմ Քարդաշյանը պաշտոնապես ամուսնալուծվեց

Չորեքշաբթի տեղի ունեցած դատական նիստից հետո համաշխարհային աստղը պաշտոնապես հանել է իր ազգանունից «Ուեսթ» հավելումը: Նախկին ամուսինները դեռ պետք է լուծեն իրենց չորս երեխաների խնամակալության ու ունեցվածքի բաժանման հարցերը։

Դատարանի՝ չորեքշաբթի կայացրած որոշմամբ բավարարվել է Քարդաշյանի «երկկողմ ամուսնալուծության» պահանջը, ըստ որի՝ ամուսնալուծության ընթացակարգը կբաժանվի երկու մասի. առաջինը կկարգավորի նրա ամուսնական կարգավիճակը, որն այժմ լուծարված է, երկրորդ մասը՝ երեխաների խնամակալության ու ֆինանսների տնօրինման հարցերը: «Կարծում եմ՝ դատարանը, որը դադարեցնում է մեր ամուսնական կարգավիճակը, կօգնի Քանյեին՝ ընդունել, որ մեր հարաբերություններն ավարտվել են», - հայտարարել էր Քարդաշյանն՝ անցյալ ամիս տարածած հաղորդագրության մեջ: