The Walt Disney Company ամերիկյան ընկերությունը դադարեցնում Է իր ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում, Warner Bros. ընկերությունը չեղարկել Է «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ուկրաինական պատերազմի պատճառով:
«Հաշվի առնելով չհրահրված հարձակումն Ուկրաինայի վրա և ողբերգական հումանիտար ճգնաժամը՝ մենք դադարեցնում ենք ֆիլմերի ցուցադրությունները Ռուսաստանում, այդ թվում՝ «Ես կարմրում եմ» Pixar-ից» մուլտֆիլմի առաջիկա ցուցադրությունը»,-ասվում Է Disney ընկերության հայտարարության մեջ: Միաժամանակ, Warner Bros. ընկերությունը չեղարկել Է «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ռուսաստանի կինոթատրոններում: Ռոբերտ Փաթինսոնի մասնակցությամբ «Բեթմեն» ֆիլմի պրեմիերան Ռուսաստանում պետք Է կայանար մարտի 3-ին, հաղորդել Է «Интерфакс»-ը: