Ժամանց

Ուկրաինական գարեջրատունը «Մոլոտովյան կոկտեյլներ» կարտադրի

Արևմտյան Ուկրաինայի գարեջրի գործարաններից մեկը միացել է ռուսական ագրեսիայից պաշտպանությանը: «Պրավդա» գործարանը սոցիալական ցանցերում ակցիա է սկսել. նվիրատվություններ են հավաքվում՝ «մոլոտովյան կոկտեյլներ» պատրաստելու համար։ «Մեր ազատությունը վտանգի տակ է», - Instagram-ում այս գրառմանը հետևեցին պայթուցիկի այլընտրանքային տարբերակներ գտնելու առաջարկները։ «Պրավդա» ընկերության PR տնօրեն Տարաս Մասելկոն Euronews-ին պատմել է իրենց նախորդ փորձառության մասին, երբ կոկտեյլներ օգտագործել են Մայդանում՝ 2014թ., պայքարել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ։ 

Աջակիցներից շատերն անցել են 2014-ի փողոցային արյունալի ցույցերի միջով, որի արդյունքում տապալվեց նախկին նախագահի իշխանությունը։ Ասում են՝ այդ պրակտիկան իրենց օգնում է։ 2014թ.-ին մոլոտովյան շշերը եղել են բավականին ծանր և ունեցել «Putin Huylo» («Putin is a dickhead») վերտառությամբ պաստառներ։ Ընկերության հիմնադիրն ասում է, որ պաստրաստ են արտադրությունը տեղափոխել Լվով, եթե պատերազմը հասնի այնտեղ։ Մասելկոն ասում է, որ այժմ քաղաքացիական հասարակության և տիմ-երի միջև կապը ակտիվ է: Ընկերությունը նաև ռեստորանների ցանց ունի և պատրաստ են օգնել մարդկանց, որոնք գալիս են այդտեղ։

Չնայած ծանր օրերին՝ Մասելոկոն ժպտում է և ասում, որ, ի տարբերություն 2014թ․, այս անգամ աջակիցները միավորվել են կառավարության և նախագահի շուրջ։ Սա պատմության միակ դեպքն է, երբ կառավարությունը հավանության է արժանացնում մոլոտովյան կոկտեյլների բաղադրատոմսերը։ Մասելկոն ասում է, որ երբ գործարանի արտադրությունը դուրս եկավ գարեջրի գործարանի շրջանակից, Լվովից բազմաթիվ մարդիկ հաղորդագրություններ և գումար են ուղարկել՝ մեծ ցանկություն ունենալով միավորվել՝ հանուն հայրենիքի։ 

Կիրակի օրը գարեջրատունը հայտարարեց, որ իրենք քաղաքի մի շարք վայրերում բացել են նոր կետեր, որոնք, սպառնալիքի դեպքում, կարող են ծառայել որպես ապաստարան: Նրանք անվճար թեյ և սուրճ են առաջարկում զինծառայողներին, ոստիկաններին և գվարդիականներին: Մոլոտովի կոկտեյլների արտադրությունը հետևում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կոչերին, ըստ որի՝ քաղաքացիները պետք է ներգրավվեն ռուսական զորքերի դեմ պարտիզանական մարտերում, երբ նրանք կմտնեն Լվով և Կիև:

Մոլոտովի կոկտեյլները պայթուցիկներ են, որոնք առաջին անգամ կիրառվել են 1939-1940թթ.՝ սովետա-ֆիննական պատերազմի ընթացքում։ Ֆինները սովետական հրթիռային ռումբերը ծաղրաբար անվանում էին «Մոլոտովի հացի զամբյուղ»՝ ակնարկելով ՍՍՀՄ ԱԳ նախարար Վյաչեսլավ Մոլոտովի հայտարարությունները։