Մշակույթ

Նիցցայում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ը (ՈՒՂԻՂ)

Նիցցայում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023»-ը։ Հայաստանը ներկայացնող «Yan Girls» խումբը ելույթ կունենա 8-րդ համարի ներքո։ Yan Girls խումբը ներկայանում է «Do It My Way» երգով: 

Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան: 

Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական ես-ն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին: