Մշակույթ

Աշխարհում տարածված 5 տարօրինակ ավանդույթ (ՄԱՍ 1)

Տարբեր մշակույթներ տարբեր ավանդույթներ ունեն: Որոշներն առանձնահատուկ հետաքրքիր են, մյուսներն՝ ուղղակի տարօրինակ:

1. «Գիշերային որս» Բութանում

Հիմալայան թագավորության արևելյան մասերում Բոմենա անունով հայտնի այս ավանդույթի ժամանակ սեր և ամուսնություն փնտրող երիտասարդները գիշերը գնում են «որսի»: Նրանք ներխուժում են չամուսնացած աղջիկների սենյակներ և նրանց հետ գիշեր անցկացնում։ Բռնվելու դեպքում նրանք պետք է ամուսնանան աղջկա հետ կամ աշխատեն հոր դաշտերում՝ որպես պատիժ։ Այս ավանդույթն այսօր շատ քննադատության է արժանանում, քանի որ կանանց բռնաբարում են և նրանց անձնական կյանքի իրավունքը ոտնահարում:

2. Սատերե մաուե ցեղի մրջնային ձեռնողները

Երբ ամազոնյան այս ցեղի տղաները հասունանում են, նրանք պետք է ապացուցեն իրենց տղամարդկությունը տանջալից և սարսափելի ավանդույթով: Երիտասարդները ձեռներին հագնում են մրջյուններով լցված ձեռնոցներ ու դրանցով պարում 10 րոպե։ Սարսափելին այս ավանդույթի մեջ այն է, որ, չնայած այս միջատներին մինչ արարողությունը թմրեցնում են հատուկ միջոցներով, նրանց խայթոցն այնքան սարսափելի է, որ հիշեցնում է փամփուշտի խոցում։ Այդ պատճառով էլ դրանց կոչում են փամփուշտ-մրջյուններ։ Ցեղի տղամարդիկ այս ծեսն իրենց կյանքի ընթացքում պետք է անցնեն առնվազն 20 անգամ:

3. Թայպուսամ

Հարավային Հնդկաստանում և հարավարևելյան Ասիայում հինդուիստները նշում են Թայպուսամի փառատոնը, որը նվիրված է չար ոգու նկատմամբ Լորդ Մուրուգանի հաղթանակին: Հավատացյալները սուր առարկաներով խոցում են իրենց մարմնի տարբեր մասերը՝ ամբողջական տրանսի մեջ ընկնելու աստիճան: Ոմանք նույնիսկ այնքան հեռուն են գնում, որ մեքենաները քաշում են մեջքի մխրճած կեռիկներով:

4. Ամուսնությունից հետո լոգարանի արգելքը

Ինդոնեզիայի Թիդուն համայնքի նոր ամուսնացած զույգերին ամուսնությունից հետո երեք օր արգելվում է օգտվել զուգարանից։ Այս կանոնը խախտելը անհաջողություն կբերի նրանց ամուսնական կյանքում, ինչպիսիք են, օրինակ, հղիության ընդհատումը կամ մահը: Զույգի հարազատները վերահսկում են նրանց երեք օրվա ընթացքում, որից հետո նրանք լողանում են և կարող են բավարարել բնական կարիքները:

5. Առնանդամի փառատոն. Ճապոնիա

Առավել հայտնի է որպես Կանամարա Մացուրի։ Ճապոնացի հավատացյալները առնանդամի տեսքով մեծ քանդակ են շքերթով տանում Կավասակի քաղաքի փողոցներով: Ասում են, որ ատամնավոր հեշտոցով կին դևը գայթակղել է տղամարդկանց ու նրանց սպանել այնքան ժամանակ, մինչև տաճարի քահանաները, մետաղական առնանդամ օգտագործելով, ոչնչացրել են նրա մահաբեր գաղտնի զենքը։ Որոշ սեքս-աշխատողներ մասնակցում են այս փառատոնին՝ լավ առողջության և  սեռավարակներից պաշտպանվելու համար: