Մշակույթ

Մոսկվայի միջազգային կինոփառատոնը հետաձգվել է

Մոսկվայի միջազգային կինոփառատոնը (MIFF), որը պետք է անցկացվեր 44-րդ անգամ՝ 2022թ․ ապրիլի 21-28-ը, հետաձգվել է մինչև 2022թ․ երկրորդ կես, քանի որ ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս միջազգային կինոգործիչներին՝ մասնակցել շոուին։ Այս մասին հայտարարել է միջոցառման տնօրենը։ «Մեզ են դիմում տարբեր երկրների կինոգործիչներ, Մոսկվայի միջազգային կինոփառատոնի երկարամյա գործընկերներ՝ խնդրելով տեղափոխել նախատեսված ժամկետները՝ մինչև ապրիլ: Ստեղծված իրավիճակում նրանցից շատերը չեն կարողանում գալ Մոսկվա կամ ուղարկել իրենց ֆիլմերը, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ստանում են պրոդյուսերների համաձայնությունը՝ փառատոնին մասնակցելու համար: Հասկանալով նրանց մտահոգությունը՝ տեղեկացնում ենք, որ Մոսկվայի 44-րդ միջազգային կինոփառատոնը հետաձգվել է մինչև 2022թ․ երկրորդ կես, ստույգ ժամկետները կհայտնենք ավելի ուշ», - ասվում է հաղորդագրության մեջ։