Մշակույթ

Շանելի «2022-2023 աշուն-ձմեռ» նոր ռետրո հավաքածուն

Կանանց միջազգային օրը, Փարիզի Գրանդ Պալե Էֆեմեր ցուցասրահում, «Շանել» նորաձևության տանը «Աշուն-ձմեռ 2022-2023» հավաքածուի ցուցադրությունն էր: Այս հավաքածուն ստեղծելիս՝ Վիրժինի Վիարը ոգեշնչվել է Կոկո Շանելից, ով առաջին անգամ 1920-ականներին իր համար բացահայտեց շոտլանդական թվիդը:

Շոտլանդիայի բնության մեջ անցկացրած ժամանակ Շանելն իր հավաքած ծաղիկները և բույսերը օգտագործել է որպես հիմք՝ իր ցանկացած գործվածքի գույներն ստանալու համար: 

Ցուցադրության թիզերները Inez & Vinoth-ի արած լուսանկարներն էին, որոնք պատկերում էին Շոտլանդիայի Թվիդ գետի ափերը: 

Վիարի նոր հավաքածուում առանցքային է թվիդը:  Քանի որ ցուցադրությունը քաղաքամերձ տեղանքում է անցկացվել, նա դա օգտագործել է՝ ընտրելով բազմաթիվ գրպաններով որսորդական բաճկոններն ու վերարկուները, որոնք իրենց մեջ համադրել են բրդի փափկությունը և փոքր-ինչ մեծ չափերի տղամարդկային բաճոկնները։

Դրանք արվել են այն բաճկոնների նմանությամբ, որոնք Շանելը սովորություն ուներ վերցնել իր սիրեկանի՝ Ուեստմիսթերի դքսի պահարանից: 

Վիարը ոգեկոչում է ուիքենդին համահունչ տրամադրություն՝ գունավոր, հաստ կողաձև զուգագուլպաներով և ռեզինե կամ մինչև ազդրերը բարձրացող երկարաճիտ կոշիկներով: 

«Չկա ավելի սեքսուալ բան, քան կրել քո սիրած մարդու հագուստը: Ես հիացած եմ այս՝ մշտապես ժամանակակից համարվող ժեստով», - նշում է Վիարն՝ իր մամլո հաղորդագրության մեջ: 

Վիարը հիշատակել է նաև Անգլիայի՝ 1960-ականների քաղաքային ոճն ու գույնզգույն ձայնային սկավառակները:

Հավաքածուում թվիդի կարճ կոստյումները համադրված են կարճ կաշվե անցումների հետ: