Մշակույթ

Ինչպես Իվ Սեն-Լորանը միավորեց Փարիզի 6 թանգարանները

Աննախադեպ ցուցադրության շրջանակներում լեգենդար դիզայներ Իվ Սեն Լորանի գեղարվեստական ​​ոճը միավորել է Փարիզի վեց թանգարաններին։ Նորաձևության տան 60-ամյակի առթիվ «Yves Saint Laurent aux Musées» ցուցահանդեսում ներկայացվում է դիզայների ամենահայտնի նմուշների ընտրանին։ Ընտրվել են Փարիզի 6 խոշոր թանգարանները՝ Պոմպիդու կենտրոնը, Փարիզի ժամանակակից արվեստի, Լուվրի, Օրսեի, Իվ Սեն Լորանի թանգարանները, Պիկասո-Փարիզ ազգային թանգարանը, որոնք Լորենի ամենասիրելի մշակութային կենտրոններն էին։

Լորենի ոճը ամենաանսպասելի համադրությունների շղթա է, որտեղ տեղ են գտնում իր ամենասիրելի սև գույնը, կանացի սմոքինգ բաճկոնը, աբստրակտ ոճը և վառ նրբերանգները։ 1962թ. նորաձևության 26-ամյա դիզայներ Իվ Սեն Լորանը իր գործընկեր Պիեռ Բերժեի հետ ներկայացրեց բարձր նորաձևության տան համար կազմակերպված առաջին ցուցադրությունը։ Հաջորդ չորս տասնամյակների ընթացքում ֆրանսիացի մոդելավորողը հայտնի դարձավ ոչ միայն որպես դիզայներ, այլև՝ որպես ստեղծագործող, որը միահյուսում էր նորաձևությունն ու կերպարվեստը։ Իսկ 1983թ․ Սեն-Լորանը դարձավ առաջին մոդելավորողը, ով նաև իր գործերի հետահայաց ցուցադրությունն ունեցավ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում։ 

Դիզայների կարիերան գագաթնակետին է հասել 2002թ.՝ Փարիզի Պոմպիդու կենտրոնում վերջին ցուցադրությունից հետո։ Դիզայների աշխատանքները ոգեշնչման աղբյուր են դարձել արվեստի սիրահարների համար։ Սեն Լորենը կիրառել է գույների յուրօրինակ տեխնիկա, ինչպես ինքն էր ասում, «զանգվածներ՝ շարժման մեջ»։ Խորհելով նորաձևության և արվեստի մասին՝ դիզայները մի անգամ ասել է․ «Նորաձևությունը պետք է հավերժ հետամուտ լինի փոփոխություններին: Միայն այդկերպ է այն միանում եգիպտական ​​հարթաքանդակներին, հունահռոմեական արձաններին, Պոմպեյի որմնանկարներին, Բոտիչելլիի արևածագերին, Վելասկեսի արծաթե ժայռային անոթներին, Դելակրուայի բարբարոսական ճոխությանը, Ռոսսետիի զգայական ռոմանտիզմին»։ 

Դիզայների աշխատանքները ոգեշնչման աղբյուր են դարձել արվեստի սիրահարների համար։ Դրանց վրա մեծ է նաև Մատիսի, Բրաքի, Պիկասոյի, Բոնարի ազդեցությունը: Անհավատալի է մտածել, որ այս ամենը ստեղծել է նույն դիզայները, ով կանգնած է և՛ Մատիսից ոգեշնչված մի շարք գրաֆիկական սև-սպիտակ զգեստների, և՛ վառ գույներով ատլասե կտորների ետևում: Թանգարաններում ներկայացված են Սեն Լորանի դիզայներական ցուցանմուշները, որոնք ընդգրկում են դիզայների կարիերան՝ սկսած 1960-ականներից մինչև 2001թ.։ 

«Գիտե՞ք՝ նորաձևությունը հիանալի միավորող է, քանզի բոլորը հիացած են դրանով, և այս ցուցահանդեսը դարձավ մի յուրօրինակ «հույսի փարոս»: Չնայած նորաձևությունը մեր գործունեության տիրույթում չէ՝ Լորենն իր վերջին նորաձևության ցուցադրության համար ընտրել է հենց «Պոմպիդու» կենտրոնը, քանզի դա մի վայր է, որը նա սիրում էր և շատ լավ գիտեր։ Մեր հավաքածուի որոշ գործեր ուղղակիորեն ոգեշնչել են նրան», - նշում է «Պոմպիդու» կենտրոնի ղեկավար Մարի Սարրեն։ Դիզայների աշխաատնքները ցուցադրվում են նաև Պիկասո-Փարիզ ազգային թանգարանում, քանզի Լորենի վրա խորը հետք են թողել նաև Պիկասոյի աշխատանքները։

1979թ.-ին, ոգեշնչվելով Պիկասոյի կողմից Սերգեյ Դիագիլևի «Եռանկյունի» ներկայացման համար պատրաստված «Ռուսական սեզոններ» բալետային ներկայացումների կոստյումների էսքիզներից, Սեն Լորենը, նախագծել է հավաքածու՝ հարգանքի տուրք մատուցելով Դիագիլևին և Պիկասոյին: Արդեն ավելի ուշ՝ 1988թ․, Սեն Լորանը մեծ ուշադրություն էր դարձնում Պիկասոյի կուբիստական ​​աշխատանքներին։ Դրանք տեղ են գտել դիզայների 1979թ․ հավաքածուում։ Քանի որ նորարար Իվ Սեն Լորանը նորաձևության մեջ միշտ եղել է առաջնագծում, թանգարաններում չեն ցուցադրվում հագուստ կամ աքսեսուարներ, փոխարենը՝ ցուցադրությունները կենտրոնացած են դիզայների ստեղծագործական գործընթացի վրա՝ էսքիզներից, նախշերից մինչև վերջնական արդյունք։